Նարեկ Մալյանի ձերբակալման այլաբանական ուղեկցումները և ոստիկանական իմպրովիզը ոչ իրավաչափ է
Նարեկ Մալյանի ձերբակալման այլաբանական ուղեկցումները և ոստիկանական իմպրովիզը ոչ իրավաչափ է:
Այս պահին ձեռնպահ կմնամ որևէ գնահատականից` կապված վերագրվող արարքի իրավաչափության, ինչպես նաև դրա փաստաիրավական հիմքերի հետ: Սակայն այս պահին արդեն կարող ենք արձանագրել, որ ազատությունը սահմանափակելու միջոցը ոչ համաչափ է և պարունակում է մարդկային արժանապատվությունը նվաստացնելու տարրեր:
Մասնավորապես, ձերբակալման պահին ձեռնաշղթաներից հետո ասֆալտին փռելը և այդ գործընթացի նկարահանման համար հաստիքային աշխատակից պահելը վկայում են այն մասին, որ ազատությունը սահմանափակելը զուգորդված է մարդկային արժանապատվությունը նվաստացնող տարրերով և չի կարող լինել անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում:

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից