Կարծիք

28.01.2020 17:59


Նա գրկեց ինձ ու այդ հզոր մարդու աչքերում արցունք երևաց․ նա այն մարդն էր, ում հասել էր իմ գործած գուլպան ու նամակը

Նա գրկեց ինձ ու այդ հզոր մարդու աչքերում արցունք երևաց․ նա այն մարդն էր, ում հասել էր իմ գործած գուլպան ու նամակը

1992 թվականն էր, ես երրորդ դասարանում էի սովորում, մեր սերունդը նոր անկախ Հայաստանի առաջին դպրոցականներն էին, որոնք դաստիարակվում էին հայրենասիրական ոգով։ Երգի դասերին մանկական երգերին փոխարինում էին ռազմահայրենասիրական երգերը, իսկ աշխատանքի ուսուցման դասերին գուլպա գործել էինք սովուրում։

Մի անգամ մեր դասվարը առաջարկեց գործել մեծ չափսերի գուլպաներ, որպեսզի ուղարկենք Արցախ՝ զինվորներին, գուլպաները գործեցինք, մեր նախաճաշիկների գումարներով ծխախոտ ու կոնֆետներ գնեցինք, փոքրիկ ծանրոցներ պատրաստեցինք, ծանրոցների մեջ դրեցինք նաև մեր գրած նամակները։ Տառասխալներով, անընթեռնելի ձեռագրով))))

Անցավ 2 տարի, պատերազմն ավարտվեց, մի օր դասի ժամանակ բացվեց մեր դասարանի դուռը, ներս մտավ անծանոթ մի տղամարդ և տալով իմ անուն ազգանունը՝ հայացքով սկսեց փնտրել։ Ոտքի կանգնեցի, վախվորած մոտեցա զինվորական հագուստով, մորուքով այդ անծանոթին, նա գրկեց ինձ ու այդ հզոր մարդու աչքերում արցունք երևաց։ Նա այն մարդն էր, ում հասել էր իմ գործած գուլպան ու նամակը։

«Շնորհակալ եմ քեզ, բալե՛ս, քո գուլպաների շնորհիվ ես ջերմացա, իսկ նամակդ ստիպեց հաղթել ու տուն վերադառնալ»․ այդ պահից ես արժեվորեցի բսնակն ու զինվորին։ Շնորհավոր ձեր տոնը, տղե՛րք, հիշեք՝ դուք սահմանին մենակ չեք, մենք միշտ կստիպենք ձեզ հաղթել ու տուն վերադառնալ։

Անահիտ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը