Կարծիք

28.01.2020 18:30


Ժամանակներն էին այդպիսին․ անգամ դավաճանությունն ու քծնանքը չէին փրկում

Ժամանակներն էին այդպիսին․ անգամ դավաճանությունն ու քծնանքը չէին փրկում

1949 թվականին կոմկուսը որոշում էր իր շարքերից հեռացնել (սա նշանակում էր նաև դատապարտել) ժողկոմիսար Մոլոտովի կնոջը՝ Ժեմչուժինային։ Քվեարկության ժամանակ Մոլոտովը իրեն թույլ էր տվել ձեռնպահ քվեարկել։

Հետո մեղայական նամակ էր գրել Ստալինին՝ պնդելով, որ ձեռնպահ քվեարկելը քաղաքականապես սխալ է, ուստի ինքը հիմա խնդրում է հաշվի առնել, որ ինքը իրականում կողմ է կուսակցության շարքերից իր կնոջը վտարելուն (դատապարտելուն)։

Այդ որոշման արդյունքում Մոլոտովի կինը աքսորվեց, հետո ժողկոմիսարը պաշտոնանկ արվեց։ Ժամանակներն էին այդպիսին։

Անգամ դավաճանությունն ու քծնանքը չէին փրկում։

Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը