Դա անում է մի թիմ, որի առնվազն 50 տոկոսը բանակի հետ որևէ առնչություն չի ունեցել. Աղվան Վարդանյան (տեսանյութ)
ՀՀ ԶՈւ կազմավորման 28-րդ տարեդարձի առիթով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր այցելել են Եռաբլուր։ Աջակիցների հետ էր նաև նախկին դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը, ով նշեց, որ բանակը մեր ողնաշարն է և շնորհավորեց ողջ ժողովրդին։
«Կուզեի՝ այս օրն ավելի տոնական լիներ։ Թվում է՝ փոքր բան է, բայց Հայաստանում հազարավոր գովազդային վահանակներ կան, ամեն տարի այդ վահանակների վրա Բանակի օրը խորհրդանշող պատկերներ էին, մթնոլորտ էր․ մի քանի օր է նայում եմ, այդ պատկերներն ընդհանրապես վերացել են։ Պաստառների վրա ձեռագիր է, և ինչ-որ անիմաստ տեքստեր»,- ասաց նա։
Աղվան Վարդանյանի խոսքով՝ զինվորների, հերոսների հիշատակի առաջ մեր հավատարմությունն արդեն պակասում է։ Նրան չի բավարարում ներկայիս զինված ուժերի վարած քաղաքականությունը․ «Հոգին ու վերաբերմունքը պակասում է։ Տեսեք՝ մեր տասնյակ զորահրամանատարներ ճնշումների ու հալածանքների տակ են, և դա անում է մի թիմ, որի առնվազն 50 տոկոսը բանակի հետ որևէ առնչություն չի ունեցել։ Ցավալի է, բայց այսօր չխոսենք այդ մասին»։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գրիչի վերաբերյալ գրառմանը, Վարդանյանն ասաց, որ թեմային ծանոթ է․ «Ես վարչապետի նման չեմ, որը տեղյակ չէր Վահե Գրիգորյանի «հետաքրքիր» կարգավիճակից։ Բայց թույլ տվեք՝ Եռաբլուրում չանդրադառնալ այդ թեմաներին։ Ավելի ուշ կանդրադառնանք դրան և ուրիշ այլ հուզող հարցերի»,-ամփոփեց նա։
Աղվան Վարդանյանի խոսքով՝ Հայոց բանակի տարեդարձի առթիվ Երեւանում չկա տոնական տրամադրություն.
«5 տարի առաջ կամ ավելի առաջ Երեւանում, մեր երկրում հազարավոր գովազդային վահանակներ կան։ Ամեն անգամ այդ վահանակների վրա Բանակի օրը խորհրդանշող պատկերներ էին, տոնական մթնոլորտ էր։ Մի քանի օր է, նայում եմ, չկան, վերացել են։ Պաստառների վրա ձեռագիր ինչ-որ անիմաստ տեքստեր են։ Մեզ պակասում է մեր հավատարմությունը՝ մեր զոհերի հիշատակի առաջ եւ նրանց փառաբանումն ամեն օր»։
Վարդանյանը նկատեց, որ տոնական պաստառներից բացի պակասում է նաեւ բանակի հանդեպ եղած ոգին եւ վերաբերմունքը. «Բանակի, զինվորականության, հրամանատարության, մեր խաղաղ կյանքն ապահովող նախագահների վերաբերմունքն է պակասում։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ վերաբերմունքը. ճնշումների եւ հալածանքների տակ են։ Դա անում է մի թիմ, որի առնվազն 50 տոկոսը բանակի հետ որեւէ առնչություն չի ունեցել»։
Հարցին՝ արդյոք ինքը հետեւո՞ւմ է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրադարձություններին, Աղվան Վարդանյանն այսպես պատասխանեց. «Տեղյակ եմ, այնպես չի, որ վարչապետի նման տեղյակ չեմ Վահե Գրիգորյանի հետաքրքիր կարգավիճակից. թույլ տվեք այստեղ այդ թեմաներից չխոսել»։
Դա անում է մի թիմ, որի առնվազն 50 տոկոսը բանակի հետ որևէ առնչություն չի ունեցել. Աղվան Վարդանյան (տեսանյութ)
ՀՀ ԶՈւ կազմավորման 28-րդ տարեդարձի առիթով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր այցելել են Եռաբլուր։ Աջակիցների հետ էր նաև նախկին դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը, ով նշեց, որ բանակը մեր ողնաշարն է և շնորհավորեց ողջ ժողովրդին։
«Կուզեի՝ այս օրն ավելի տոնական լիներ։ Թվում է՝ փոքր բան է, բայց Հայաստանում հազարավոր գովազդային վահանակներ կան, ամեն տարի այդ վահանակների վրա Բանակի օրը խորհրդանշող պատկերներ էին, մթնոլորտ էր․ մի քանի օր է նայում եմ, այդ պատկերներն ընդհանրապես վերացել են։ Պաստառների վրա ձեռագիր է, և ինչ-որ անիմաստ տեքստեր»,- ասաց նա։
Աղվան Վարդանյանի խոսքով՝ զինվորների, հերոսների հիշատակի առաջ մեր հավատարմությունն արդեն պակասում է։ Նրան չի բավարարում ներկայիս զինված ուժերի վարած քաղաքականությունը․ «Հոգին ու վերաբերմունքը պակասում է։ Տեսեք՝ մեր տասնյակ զորահրամանատարներ ճնշումների ու հալածանքների տակ են, և դա անում է մի թիմ, որի առնվազն 50 տոկոսը բանակի հետ որևէ առնչություն չի ունեցել։ Ցավալի է, բայց այսօր չխոսենք այդ մասին»։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գրիչի վերաբերյալ գրառմանը, Վարդանյանն ասաց, որ թեմային ծանոթ է․ «Ես վարչապետի նման չեմ, որը տեղյակ չէր Վահե Գրիգորյանի «հետաքրքիր» կարգավիճակից։ Բայց թույլ տվեք՝ Եռաբլուրում չանդրադառնալ այդ թեմաներին։ Ավելի ուշ կանդրադառնանք դրան և ուրիշ այլ հուզող հարցերի»,-ամփոփեց նա։
Աղվան Վարդանյանի խոսքով՝ Հայոց բանակի տարեդարձի առթիվ Երեւանում չկա տոնական տրամադրություն.
Վարդանյանը նկատեց, որ տոնական պաստառներից բացի պակասում է նաեւ բանակի հանդեպ եղած ոգին եւ վերաբերմունքը. «Բանակի, զինվորականության, հրամանատարության, մեր խաղաղ կյանքն ապահովող նախագահների վերաբերմունքն է պակասում։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ վերաբերմունքը. ճնշումների եւ հալածանքների տակ են։ Դա անում է մի թիմ, որի առնվազն 50 տոկոսը բանակի հետ որեւէ առնչություն չի ունեցել»։
Հարցին՝ արդյոք ինքը հետեւո՞ւմ է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրադարձություններին, Աղվան Վարդանյանն այսպես պատասխանեց. «Տեղյակ եմ, այնպես չի, որ վարչապետի նման տեղյակ չեմ Վահե Գրիգորյանի հետաքրքիր կարգավիճակից. թույլ տվեք այստեղ այդ թեմաներից չխոսել»։
Աղբյուրը՝ News.am