Քաղաքական

28.01.2020 15:34

Եթե մարդը հանդես է գալիս կոշտ քննադատությամբ, ապա նրան կպառկեցնեն ասֆալտին, դիմակավորված անձինք բերման կենթարկեն. Արսեն Բաբայանը՝ Մալյանի բերման ենթարկելու մասին

Եթե մարդը հանդես է գալիս կոշտ քննադատությամբ, ապա նրան կպառկեցնեն ասֆալտին, դիմակավորված անձինք բերման կենթարկեն. Արսեն Բաբայանը՝ Մալյանի բերման ենթարկելու մասին

Անհայտ պատճառներով դիմակավորված անձինք, կոպիտ ձևով մարդուն բերման են ենթարկում, կարելի է ասել նաև առևանգում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանին բերման ենթարկելուն:

Նա նշեց, որ տեղեկություն ունի, թե Մալյանն այս պահին գտնվում է Ոստիկանության 6-րդ վարչույթունում և խնդրել է, որպեսզի ոստիկանության աշխատողները ճշտեն գտնվելու վայրը և ճշտեն բերման ենթարկելու պատճառները:

«Ընդհանրապես դիմակավոված անձինք ձեռնաշղթաներով բերման են ենթարկում այն դեպքում, երբ այդ պահին կատարվում է հանցագործություն, կամ հանցագործությունից անմիջապես հետո: Բայց վստահ եմ, որ չեն ասելու, թե այդ պահին տեղի էր ունենում հանցագործություն: Սա ակնհայտ ցույց է տալիս, որ քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու, քաղաքական ռեպրեսիաների ձև է: Այսինքն՝ ցանկացած դեպքում եթե մարդը քննադատում է, այն էլ հանդես է գալիս կոշտ քննադատությամբ, ապա նրան կպառկեցնեն ասֆալտին, դիմակավոր անձինք ձեռնաշղթաներով բերման կենթարկեն վեցրերորդ վարչություն՝ չեք էլ կարող իմանալ թե ինչի համար»,- ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է որ Մալյանը բերման է ենթարկվել որևէ դեպքի համար, որ այսօր չի կատարվել, նա ասաց, որ իրեն նման դեպք հայտնի չէ: «Ես վստահ եմ՝ Մալյանը չէր կարող թույլ տալ այնպիսի գործողություն, որը կարող էր այսպիսի հետևանքի բերեր: Քիչ առաջ մենք այստեղ կանգնած էինք և ինչ-որ մեկին էլ այս կերպ բերման ենթարկեցին, սա ձեռագիր է, երբ քաղաքացիական մեքենաներով, համարները հանած, անձանց են բերման ենթարկում: Սա ապացուցում է քաղաքական ընդդիմախոսություն չհանդուրժելու մասին»,- ասաց նա:

Բաբայանն անդրադառնալով հարցին, թե Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը երկրում չէ, ո՞վ է ստանձնելու նրա պաշտպանությունը, ասաց. «Վստահ եմ, որ շատ փաստաբաններ կցանկանան ստանձնել Նարեկ Մալյանի պաշտպանությունը»:

Ավելի ուշ, Ոստիկանության հայտարարությունից հետո, Բաբայանը լրագրողներին հայտնեց, որ իր կարծիքով՝ շուտով բաց կթողնեն Մալյանին, քանի որ վստահ է՝ նրա մոտ չէր կարող լինել ապօրինի զենք, զինամթերք:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։