Քաղաքական

28.01.2020 15:35


«Պաշտոնական Երևանը միջնորդների կողմից սկսել է ընկալվել որպես դեստրուկտիվ կողմ» Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)

«Պաշտոնական Երևանը միջնորդների կողմից սկսել է ընկալվել որպես դեստրուկտիվ կողմ» Բենիամին Մաթևոսյան (տեսանյութ)

«Քանի որ պաշտոնական Երեւանը երկրի ղեկավարի մակարդակով չի հնչեցնում իր համար Արցախի հարցով բանակցություներում առկա «կարմիր գծերը» դրա հետ մեկտեղ նաև իրար հակասող հայտարարություններ է անում, դա բերում է նրան, որ միջնորդների կողմից մենք սկսում ենք ընկալվել որպես դեստրուկտիվ կողմ», - այս մասին «5-րդ ալիքի» հետ զրույցում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը։

Քաղաքագետի կարծիքով Արցախյան բանակցություններում առկա իրավիճակի մասով տեղեկություններ ստանալու առումով մենք այսօր ունենք չափազանց փակ իշխանություն, ինչը բերում է նրան, որ տեղեկություններ ստիպված ենք լինում ստանալ այլ երկրների աղբյուրներից։

Սրա հետ մեկտեղ Մաթեւոսյանը նշեց, որ մոտ օրերս սպասվող Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ։

*Նաեւ կադրից դուրս մնացած դրվագներ*

«ԱԳՆ-ից առհասարակ շատ բան սպասել դժվար է, քանի որ նախարարությունը պիտի ապասարկի երկրի քաղաքական ղեկավարության կուրսը։ Իսկ ի՞նչ կուրս սպասարկեն: Վարչապե ո՞ր հայտարարությունը հիմք ընդունեն: Ո՞ր Արցախը Հայաստան է եւ վերջ, թե՞ որ հարցի լուծումը պետք է բավարարի եւ Հայաստանին, եւ Արցախին եւ Ադրբեջանին», - նշեց քաղաքագետը։

Մաթեւոսյանը նաև նկատեց, եթե անգամ այս իշխանությունը քայլեր ձեռնարկի հարցի լուծման եւ այդ լուծումները լինեն ցավոտ մեզ համար, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս կունենա, որ իր բարձր լեգիտիմության շնորհիվ նա կկարողանա ստանձնած պարտավորությունները կյանքի կոչել, ապա նա սխալվում է։

«Եթե փորձ կատարվի ցավոտ տարբերակ կյանքի կոչել, լեգիտիմությունից նշույլ անգամ չի մնա։ Արդեն հիմա այս հարցում վարչապետն ունի խնդիրներ, իսկ այդ պարագայում օրերի ընթացքում անկումը շատ մեծ կլինի»:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը