Քաղաքական

28.01.2020 16:15


Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանը դուրս եկան ոստիկանությունից (տեսանյութ)

Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանը դուրս եկան ոստիկանությունից (տեսանյութ)

Ոստիկանությունն այսօր բերման էր ենթարկել նաև «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին։

Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը՝ հավելելով, որ նրան բերման են ենթարկել ձեռքից հեռախոսը վերցնելու, ճնշելու, վախեցնելու միջոցով և անգամ ուժ են կիրառել։

Նա նաև նշեց, որ «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը ևս բերման է ենթարկվել։

«Նա Արցախից գալիս էր Երևան»,-ասաց Նարեկ Սամսոնյանը։

Բերման էին ենթարկվել նաև «Ադեկվադ» միաբանության անդամներ Գրիքոր Մինասյանը և Ազատ Ադամյանը։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել նաև «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին։

***

Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանը քիչ առաջ դուրս եկան ոստիկանությունից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը