Երեք ծրարի պատմություն․ շուտով լրանալու է Փաշինյանի պաշտոնավարման երկրորդ տարին
Մի հի՜ն, բայց դիպուկ անեկդոտանման պատմություն կա:
Մեկը, զանազան հանգամանքների ու բախտի բերմամբ պետական բարձր պաշտոն է ստանում: Դե, առաջին օրն է, «ընդունում-հանձնումը»: Նախկինը, որ ներկայի հետ մի պահ երկուսով են մնում, մի տեսակ կենսափորձառու քմծիծաղով ասում է.
-Դե, բարի վայելում: Հա, չմոռանամ ասել, որ էն սեյֆում երեք հատ ծրար է դրած: Առաջինը էսօր կբացես, մնացածը, ըստ հերթականության, մի-մի տարի անց կբացես: Նայի, հանկարծ չոգևորվես: Հերթով կբացես ծրարները: Պա՞րզ է:
-Պա՛րզ է:
-Դե, մնաս բարով:
էս մեր նորապաշտոնյան բազկաթոռում հարմար տեղավորվում է, ու բացում առաջին ծրարը: էնտեղ գրված է լինում.
«Եթե լավ չգիտես, թե ի՛նչ անես, ասա, որ ծանոթանում ես իրավիճակին ու սարսափում՝ տեսնելով, թե ինչ սխալներ ու բացթողումներ է արել քո նախորդը: Մի խոսքով, ասա, որ ամեն ինչի համար նախորդդ է մեղավոր»:
Էսպես մի տարի յոլա է տանում: Հետո, պաշտոնավարական մի համեմատաբար նեղ օր հիշում է երկրորդ ծրարի մասին:
Տեղավորվում է լուսամուտագոգին ու բացում նախորդի թողած երկրորդ ծրարը.
«Եթե կարդում ես սա, ուրեմն մի տարի դիմացել ես: Բայց էլ նախորդի վրա մեղքերը բարդելը չի աշխատում: Ուրեմն հայտարարի, որ կառուցվածքային բարեփոխումներ ես սկսում: Դուխո՜վ»:
Դե մի տարի էլ «կառուցվածքային բարեփոխումների» ու առհասարակ՝ «բարեփոխումների» վրա է ձգում էս մեր նորապաշտոնյան:
Վրա երրորդ տարվա սկզբին, երբ աջուձախից ով ինչ ասես, որ չի ասում, մոտենում է սեյֆին ու էդպես՝ ոտի վրա բացում նախորդի թողած երրորդ ծրարը.
«Դե ինչ, եղբայր: Եկել է երեք ծրար թողնելու քո հերթը...»:
Հա, ինչ էի ուզում ասել. շուտով լրանալու է Փաշինյանի պաշտոնավարման երկրորդ տարին: Լավ եղեք:

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից