Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դեռ գեթ մեկ դեպք չի եղել, որ Նարեկ Մալյանը առաջին կանչի դեպքում չներկայանար իրավապահներին: Նշանակում է այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր: Այս պահին Հայաստանում չեմ, վերադառնալուն պես կանդրադառնամ հարցին ավելի մանրամասն»:
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Նարեկ Մալյանին տեղափոխել են Ոստիկանության «6-րդ վարչություն...»։
«Նալբանդյան փողոց։ Գնում եմ՝ փորձեմ տեղում պարզեմ պատճառները,-գրել է նա,-ԼՐԱՑՈՒՄ-2, Նարեկ Մալյանի մոտ եմ Ոստիկանությունում։
Ժամը 13:30-ի սահմաններում բերման է ենթարկվել (դիմակավորված աշխատակիցների կողմից, ձեռնաշղթաներով, «ասֆալտին փռելու» եղանակով) ապօրինի զենքի պահելու կասկածով։
Անձնական խուզարկությամբ զենք, այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել։
Սպասում ենք հետագա ընթացակարգին»։
***
Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին: Տեղեկատվությունը հաստատում ենք։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով:
ՀՀ ոստիկանություն
***
Քիչ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել նաև «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին։
Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը՝ հավելելով, որ նրան բերման են ենթարկել ձեռքից հեռախոսը վերցնելու, ճնշելու, վախեցնելու միջոցով և անգամ ուժ են կիրառել։
Նա նաև նշեց, որ «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը ևս բերման է ենթարկվել։
«Նա Արցախից գալիս էր Երևան»,-ասաց Նարեկ Սամսոնյանը։
***
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով:
***
ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը դուրս եկավ 6-րդ վարչության շենքից:
«Չգտան զենքեր, որովհետև ես զենքեր չունեմ, օրինական էլ չունեմ: Օրինական որսորդական հրացան ունեմ, դրանով դժվար ման գամ փողոցում»,-aysor.am-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Մալյանը:
Նա պատմեց, որ իրեն բերման են ենթարկել Փարպեցի փողոցում՝ ՎԵՏՕ-ի մուտքի դիմաց: Հարցին՝ տեղյա՞կ է, թե ում պահանջով են իրեն բերման ենթարկել, Մալյանն ասաց. «Տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ Լարիսա Մինասյանը («Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն, հեղ.) երեկ կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ և պահանջել, որ նույնիսկ ապօրինի միջոցներով կանխեն մեր գործունեությունը»:
***
Ես ոչ մի տեսակի զենք չունեմ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ դուրս գալով ոստիկանության 6-րդ վարչության շենքից։
««Բլոգնյուզի» խմբագրությունից դուրս էի եկել, որ գայի Մալյանին աջակցելու, իմ առաջ ավտո քաշին, Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին՝ ոչ մի հիմնավորում չբերելով, ասեցին, որ բոլոր հարցերին կպատասխանեն տեղում ու ասացին, որ բերման են եթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ինչը զավեշտ է: Ես ոչ մի տեսակի զենք չունեմ»,-ասաց նա:
Չգտան զենքեր, որովհետև ես զենքեր չունեմ. Նարեկ Մալյանը դուրս եկավ 6-րդ վարչության շենքից (տեսանյութ, լրացված)
Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձինք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին:
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Ազատ արձակվեց նաև Արթուր Դանիելյանը։
7or.am