Դատարանը վարույթ է ընդունել Արամ Վարդևանյանի հայցադիմումն ընդդեմ Արդարադատության նախարարության
Վարչական դատարանը՝ դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ Արամ Վարդևանյանը դիմում էր ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին՝ պահանջելով կարգապահական վարույթ հարուցել դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ, ինչը նախարարությունը մերժել է եւ 14.11.2019թ. գրությամբ այդ մասին տեղեկացրել փաստաբանին՝ առանց պատճառաբանություն նշելով։ Փաստաբանը պահանջում է դատարանից պարտավորեցնել Արդարադատության նախարարությանը՝ իր ներկայացրած հաղորդմանը պատշաճ և պատճառաբանված պատասխան ներկայացնելուն:
Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել, իսկ դատական նիստը նշանակել ապրիլի 1-ին։
Հիշեցնենք, որ 2019թ․ հունիսի 25-ին դատավոր Արմեն Դանիելյանը բեկանեց Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմելու եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, կայացված որոշումները եւ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննարկման ընթացքում դատավոր Ա.Դանիելյանը պաշտպանական կողմին զրկել էր դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, ինչը գնահատվեց որպես մրցակցային դատավարության սկզբունքի խախտում։