Պրոիշխանական պատգամավորը ՍԴ նախագահին վերագրում է քաղաքական որոշակի մոտիվացիա՝ դա փաստարկելով փաստաբանի անձով
Հանրային հեռուստաընկերության լրատվական գլխավոր թողարկման շրջանակներում ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ երեկ հարցազրույց է անցկացվել Ազգային ժողովի մի ուլտրա-իմքայլական պատգամավորի հետ:
Մի մեջբերում. «ԽՈՍՈՒՆ Է ՓԱՍՏԸ, որ ՍԴ նախագահի և Սերժ Սարգսյանի փաստաբանները նույն անձինք են, նրան պաշտպանում է մի անձ, ով ՀՀ երրորդ նախագահին է պաշտպանում: Դա արդեն խոսում է այն դիրքավորման մասին, որը Հրայր Թովմասյանը ստանձնել է՝ ըստ էության ՍԴ-ի իր առնվազն մեծամասնությամբ: ՍԴ նախագահն այսօր ստանձնել է նախկին իշխանության, նախկին ռեժիմի պաշտպանությունը, դրանում համոզվում ենք նաև այս իրողությամբ»:
Նախ, փաստն այն է, որ ՍԴ նախագահի և Երրորդ նախագահի փաստաբանական թիմերում աշխատող մի քանի փաստաբաններից միայն ՄԵԿՆ է նույն անձը։
Բայց դա չէ ամենաէականը։ Ամենաէականն այն է, որ պրոիշխանական պատգամավորը ՍԴ նախագահին վերագրում է քաղաքական որոշակի մոտիվացիա՝ դա փաստարկելով փաստաբանի անձով։ Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածը հռչակում է յուրաքանչյուրի իրավունքը՝ պաշտպանվելու ԻՐ ԸՆՏՐԱԾ փաստաբանի միջոցով։ Ո՞ւմ ինչ գործն է։ Իսկ փաստաբաններն էլ, իրենց հերթին, իրավունք ունեն պաշտպանել իրենց վստահորդներին ՕՐԵՆՔՈՎ ՉԱՐԳԵԼՎԱԾ ցանկացած եղանակով։ Դա՞ ում գործն է։
Կարճ ասած՝ պատգամավորի պնդումն ըստ էության հենվում է «փաստաբանի և վստահորդի նույնացման» հակաիրավական թեզի վրա, և այդ դիրքերից թիրախավորում է այն մեկ փաստաբանին, որը իրավաբանական օգնություն է տրամադրում թե՛ Սերժ Սարգսյանին և թե՛ Հրայր Թովմասյանին։
Հրավիրում եմ փաստաբանական համայնքի ուշադրությունն այս «նոր» (իրականում՝ «լավ մոռացված հին») խնդրին։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից