Ճամբարակում գործող «Արաքս» հացատնից 11 հոգի «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Երեկ՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 11 քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ճամբարակ քաղաքի Պարույր Սևակ փողոցի թիվ 23 հասցեում գործող «Արաքս» հացատնից:
Նրանք են՝ Ճամբարակի բնակիչներ, 14-ամյա Միլենա Թ.-ն, 40-ամյա Հարություն Թուխտարյանը, 37-ամյա Եվա Կիրակոսյանը, 29-ամյա Ռիտա Թուխտարյանը, 36-ամյա Բենիամին Սահակյանը, 42-ամյա Արմինե Ղալեչյանը, 23-ամյա Արփինե Մուրադյանը, 33-ամյա Քնարիկ Խուդոյանը, 29-ամյա Ռաիսա Թուխտարյանը, 20-ամյա Լիլիթ Ղալեչյանը և Երևանի բնակիչ, 26-ամյա Էդգար Սարգսյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույյն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում նշված հացատանը խնջույքի ժամանակ վերջիններս գտնվել են խոհանոցում, որտեղ գազի սարքի վառոցից արտանետված շմոլ գազից ստացել են թունավորում:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Մանրամասները՝ Shamshayan.com-ում: