Կարծիք

28.01.2020 10:59


Բարեկամներին ու ընկերներին իրար դեմ հանող բացիլի մասին

Բարեկամներին ու ընկերներին իրար դեմ հանող բացիլի մասին

Արթուր Վանեցյանի վերջին հարցազրույցում կարմիր թելով անցնում է ափսոսանքն ընկեր կորցնելու համար, բայց ըստեղ մի կարևոր արձանագրում էլ կա. Նիկոլը ընտանիքի անդամներին է իրար դեմ հանում: Այո՛, էս մարդու պատճառով ես էլ եմ բարեկամներ կորցրել (չնայած դեռ հարց է՝ ես եմ կորցրել, թե իրանք), բայց փաստ է, որ դա Նիկոլի մուտիլովկեքի ու ատելության խոսքի հետևանքով է եղել, որի համար էլ պետք է գերագույն գլխավոր մուտիլովչիկը պատասխան տա:

Ուղղակի էս ամեն ինչից հետո ոչ մեկդ չմոռանաք ձեր «պողոս» բարեկամի ու դավաճան ընկերոջ պահվածքը: Բնականաբար իրանք են գլուխները կախելու, կներեք իրանց հաստատ, բայց երբեք չմոռանաք նրանց պահվածքը: Էս բոլոլան լիքը բաների նկատմամբ բացեց մեր աչքերը:

Վանեցյանի հարցազրույցի մասով վաղը կգրեմ անպայման, ավելի երկար ու հանգամանալից:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը