Լրահոս

28.01.2020 10:55


Գարեգին Նժդեհի հրապարակում Opel-ը բախվել է KIA-ին, KIA-ն էլ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի

Գարեգին Նժդեհի հրապարակում Opel-ը բախվել է KIA-ին, KIA-ն էլ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի

Երեկ՝ հունվարի 27-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի դիմաց, բախվել են Երևան քաղաքի բնակիչներ, 33-ամյա Արսեն Ս.-ի վարած KIA Rio մակնիշի 10 VX 707 համարանիշի և 53-ամյա Բագրատ Հ.-ի վարած Opel Zafira մակնիշի 36 PO 689 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel-ի բախումից հետո KIA-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել 2 հետիոտնի, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ KIA-ն, երբ նկատել է, որ 2 հետիոտներ փողոցն անցնում են, կանգնել է, որպեսզի նրանք անցնեն, ովքեր փողոցն անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով, մինչդեռ 2 մետր այն կողմ գետնանցումն էր, և այդ ժամանակ Opel-ը բախվել է KIA-ին:

Մանրամասները՝ Shamshayan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը