Ստալինյան Քաղբյուրոյում կար մի շատ հետաքրքիր գործիչ ՝ Լազար Կագանովիչը։ Ո՞րն էր այս գործչի առանձնահատկությունը։ Նա Ստալինին դուր գալու համար ուրանում էր իր ամենամերձավոր ազգականներին։ Երբ ձերբակալում են նրա եղբորը՝ Միխայիլին, եղբոր կինը նամակով դիմում է նրան՝ խնդրելով միջնորդել Ստալինին եղբորն ազատելու համար։ «Սկզբունքային» հեղափոխական Լազար Կագանովիչը նամակի վրա մակագրում է․ «Ես մեկ եղբայր ունեմ՝ Իոսիֆ Վիսարիոնովիչը»։ Իսկ երբ Ստալինն է հարցնում նրան, թե ինչ կարծիք ունի եղբոր ձերբակալման մասին, հետևում է պատասխանը․ «Այն իրավապահ մարմինների գործն է և ինձ չի վերաբերվում»։
Այսօրվա «հեղափոխական» բարձրաստիճան գործիչներից մեկը, ով համարյա նույնությամբ պատասխանեց իր ընկերոջ հնարավոր ապագա ճակատագրի հետ կապված հարցին և պատրաստ է վարկաբեկել իր երբեմնի պաշտոնյա «ընկերոջը» (որին մեծ բավականությամբ հաճոյանում էր), արդյոք չի՞ հիշեցնում վերոնշյալ գործչին։
Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր
Օ՛ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, Օ՛ ԲԱՐՔԵՐ

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից