Քաղաքական

27.01.2020 18:45


Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости»

Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել: Այս մասին գրել է ռուսական «Новые Ведомости» կայքը: Հոդվածի հեղինակն է Վիկտոր Միխայլովը։

Կայքի հաղորդմամբ, որը հղում է անում «Мастер пера» Տելեգրամ-ալիքին, Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել բուժօգնության դիմել և նրան բուժող բժիշկը Նևրոզների կենտրոնի տնօրեն, Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր հոգեթերապևտ Ցոլակ Հակոբյանն է:

Կայքը գրել է նաև, որ, ըստ Незыгарь Տելեգրամ-ալիքի, նևրաստենիայի ախտորոշում ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որին նյարդային լարվածությունը հանող դեղամիջոցներ ու հանգիստ են նշանակել:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը