Ով կսովորեցնի Փաշինյանին «քաղաքական բիլիարդ» խաղալ․ Տարասով
Ուղիղ եթերում նա կարդաց մի քանի հատված մի պարբերականում հրապարակված ինչ-որ փաստաթղթից, որը իբրեւ թե եղել է դրված նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք բանակցությունների սեղանին։ Բովանդակությունը համառոտ հետեւյալն է․ Հայկական կողմը իբրեւ թե պետք է Ադրբեջանին հանձներ յոթ շրջան, պահպաներ միջանցքը, որը կապում է Ղարաբաղն ու Հայաստանը։
Բացի այդ, խոսվում է նաեւ հուշագրի մասին, կապված Ղարաբաղի կարգավիճակի որոշման բոլոր հնարավոր տարբերակների, ինչպես նաեւ խաղաղապահների տեղակայման հետ կապված։ Ընդ որում, Փաշինյանը սա սահմանում է որպես ժառանգություն, որը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թողել է Ղարաբաղյան հարցի հետ կապված՝ իրեն։ Նա նաեւ նշել է, որ որպես երկրի ղեկավար երբ սկսել է պաշտոնավարել, իրեն առաջարկվել է հենց այս առաջարկներով սկսել բանակցությունները։
Նախ, Նիկոլ Փաշինյանի՝ որպես Հայաստանի ղեկավարի կարգավիճակը պարտավորեցնում է, որպեսզի նա լուրջ հայտարարություններ անելիս չօգտագործի «խուլ հղումներ», հատկապես, եթե դրանք մամուլին են արվում։ Երկրորդ, նրա կողմից հայտարարված թեզիսները չեն հանդիսանում նախագահ Սարգսյանի քաղաքական ժառանգությունը։ Դրանք լիովին համապատասխանում են Մադրիդյան սկզբունքների բովանդակությանը, որոնք մինչ այժմ հակամարտող կողմերը օգտագործում են որպես հիմք բանակցային պրոցեսի համար՝ հանուն ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման։ Ուստիեւ, ՀՀ վարչապետի կողմից ավելի ճիշտ կլիներ, որպեսզի հայտարարեր որ հրաժարվում է այդ բազայով բանակցությունների շարունակումից, չէ որ Հայաստանի եւ Արցախի ԱԽ-ների համատեղ նիստւմ, Ստեփանակերտում, բացարձակապես այդ տեսակետներ են արտահայտվել։
Սակայն Փաշինանի կողմից առաջարկված կոնտեքստում ստացվում է, որ Ռուսաստանը նախաձեռնել է ապրիլյան պատերազմն այն բանի համար, որպեսզի խանգարի այդ ուղղությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ ձեռք բերված ինչ-որ պայմանավորվածությունների կատարմանը։ Փաշինյանը հայտարարում է, որ իրեն եւ իր թիմին մեղադրում են այն բանում, որ մսխել է այդ ժառանգությունը՝ ընդգծելով, որ երբ Հայաստանը համաձայնի բանակցություններ սկսել այս ելակետը հիմք ընդունելով, միջազգային հանրությունը խոչընդոտներ չի հարուցի, բացի, ըստ նրա, Ռուսաստանի՞ց։

Ստանիսլավ Տարասով
Regnum.ru
Աղբյուրը՝ hraparak.am