Քաղաքական

27.01.2020 15:58

Վարչապետի վերջին ասուլիսը նրա ֆիասկոն էր. հոգեբան

Վարչապետի վերջին ասուլիսը նրա ֆիասկոն էր. հոգեբան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը նրա ֆիասկոն էր։ Ինչքան էլ նա ջանաց հեռու լինել Երևանից՝ լրագրողների քիչ թիվ ապահովելու, որոշ ԶԼՄ-ներ միջոցներ չխնայեցին՝ ներկա լինելու նրա մամուլի ասուլիսին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

«Թե ինչպես դիմավորեցին վարչապետին Կապանում, տեսանք։ Նախկին ոգևորությունը չկար, ժողովուրդը նրան ընդունեց պարսավանքներով։ Նրա ներկայացրած տնտեսական փաստերը և «հեղափոխությունը» ես կանվանեմ բողկային տնտեսական հեղափոխոություն։ Թվերը խեղաթյուրված էին, գերավճարները հանված չէին»,-նշեց բանախոսը։

Հոգեբանը միաժամանակ իր զարմանքը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ ինչ բան է սորոսական լինելը։

«Նախկիններից ոչ մեկի ժամանակ սորոսականներն այսքան ակտիվ քանդման պրոցեսներին չեն մասկացել, որքան հիմա։ Այո՛, այսօր ունենք հիբրիդային, ոչ թե իրական վարչապետ։ Նրա բարեփոխումները մնում են լոզունգների կարգավիճակում։ Աճ չունենք, բացի բողկի աճից»,-ասաց նա։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։