Կարծիք

27.01.2020 12:50


Վհուկների որսի սեզոնը կարող եք բացված համարել

Վհուկների որսի սեզոնը կարող եք բացված համարել

Երկրի վարչապետը համազգային ծաղրի առարկա է դարձել։ Տեսեք, թե ինչ է կատարվում սոցիալական ցանցերում։ Դուրս եկեք փողոց ու մարդկանց հարցրեք, թե ինչ են կարծում իրենք Փաշինյանի «փաստերի» ու «փաստարկների» մասին։ Խայտառակ ու ամոթ վիճակ է։

Այն, ինչի մասին դեռ օրեր առաջ ընդամենը մի քանի հազար մարդ էր խոսում, հիմա բոլորին է ակնհայտ դարձել՝ Նիկոլը սուտասան է և վատ ղեկավար։ Սա է այսօրվա Հայաստանի գլխավոր փաստը։

Այսօրվանից սկսած երկրի թիվ մեկ խնդիրը պետք է դառնա վարչապետի նոր թեկնածու գտնելը։ Սա է քաղաքական օրակարգի գլխավոր խնդիրը և այս հարցի լուծման շուրջ է, որ պետք է համախմբվեն Հայաստանի բոլոր կարող ուժերը։

***

Վհուկների որսի սեզոնը կարող եք բացված համարել: Էսա տեսեք, թե Փաշինյանն ու իր ատելության կուսակցությունը ինչ կինոներ են նկարելու` գրիչի թեման պողոսների մտքից հանելու նպատակով: Էլ ավագանի մատաղ կանեն, էլ մարզպետ, էլ նախարար... Բայց հիմնական թիրախները, իհարկե, մնալու են մարդիկ, ում ձեռքին միշտ գրիչ կա: Այսինքն ժողովրդիս գիտակից հատվածի վստահությունը վայելող գործիչները:

Բայց այսհարցում մի շատ կարևոր նրբություն կա` Փաշինյանն արդեն թակարդում է: Ու ինչքան շատ թփրտա, այնքան ավելի է բարդացնելու իր վիճակը: Հրայր Թովմասյանի գրիչը վկա:

P.S. Գրիչը «նվիրելու» կադրերն էի երեկ նայում: Ճիշտն ասած` նվիրելը ո՞րս է: Գողացել է էլի: Մի րոպեով վերցրեց ու էլ հետ չտվեց:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը