Լոռու մարզում 21-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառին. կա 5 վիրավոր
Երեկ՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 15:30-ի սահմաններում, Վանաձորի բնակիչ, 21-ամյա Նարեկ Գևորգյանը իր վարած Mercedes C-180 մակնիշի 69 NV 996 համարանիշի ավտոմեքենայով, Վանաձոր քաղաքի Րաֆֆու փողոցի 11 հասցեի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն. Գևորգյանը, նրա ուղևորներ, համաքաղաքացիներ, 20-ամյա Արևիկ Գևորգյանը, 20-ամյա Արևիկ Չոբանյանը, 21-ամյա Արև Մնացականյանը և 21-ամյա Տիգրան Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ Shamshyan.com-ում: