Կարծիք

27.01.2020 11:08


ՔՊ-ականնե՛ր, ձեր վարչապետի վերջին ասուլիսը նայեք ու մի բոլ դատապարտեք՝ էնքան անհանդուրժողականություն կա, ինչքան ուզեք

ՔՊ-ականնե՛ր, ձեր վարչապետի վերջին ասուլիսը նայեք ու մի բոլ դատապարտեք՝ էնքան անհանդուրժողականություն կա, ինչքան ուզեք

ՔՊ-ականները մի կպած հայտարարություններ են տարածում, անընդունելի համարում «Իմ Քայլը» ավագանու անդամ, իրենց կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը ու պատմում, որ այն հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Բայց զավեշտը այն է, որ նաև ասում են՝ «Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են»:

Էդ նոր հիշեցի՞ք, որ էդպիսի բան կա աշխարհում, որ չի կարելի նման բաներ անել, հա՞։

էդ ի՞նչ եղավ ձեզ։

Չէ բայց նայեք՝ ովքեր ինչից են խոսում ու դատապարտում, պարոնայք իշխանականնե՛ր, սկսեց ձեր վարչապետից:

Էս վերջին ասուլիսը նայեք ու մի բոլ դատապարտեք՝ էնքան անհանդուրժողականություն կա, ինչքան ուզեք: Դուխով...)։

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը