Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փորձելով շեղել հասարակության ուշադրությունը իր խայտառակ մեկնաբանության շուրջ տեղի ունեցող բուռն քննարկումներից, առանց հատուկ մատնանշելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի իրեն նվիրած գրիչի գինը՝ գրառումի միջոցով հանրությանը տեղեկացնում է, որ շոկի մեջ է հայտնվել գրինչի գինն իմանալուց...
Ու այս գրառումն անում է այն բանից հետո, երբ շատ արագ բացահայտվեց իրեն սպասարկող որոշ անձանց հերթական կեղծիքը, ըստ որի՝ այդ գրիչն իբրև թե արժեր 530 եվրո..․ Իրականում, ըստ տարբեր տվյալների, գրիչն արժի 166 դոլար կամ էլ 330 եվրո (տե՛ս լուսանկարը)...
Հիշեցնեմ, որ Փաշինյանը, այսպես կոչված, հեղափոխությունից հետո հայտարարել էր, որ միայն հայրենական արտադրության հագուստ է կրում, սակայն միամտաբար լուսանկարվել էր Ermenegildo Zegna թանկարժեք բրենդային այդ ժամանակ մոտ հազար եվրո արժողությամբ սվիտերով և շարֆով...
Ստացվում է, որ ոչ ոք իր հազար դոլարանոց սվիտերի ու շարֆի վրա չպիտի զարմանա, բայց ինքը զարմանում է 166 դոլարանոց կամ դրանից ավելի արժեք ունեցող գրիչի վրա...
Հ.Գ. Շատ տգեղ էր նաև երեկվա դեպքը, երբ ոմանք մի լուսանկարում պատկերված Արծվիկ Մինասյանին փորձում էին ներկայացնել որպես Հրայր Թովմասյան..․
Շոկահարված Փաշինյանը և իրականությունը

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից