Խստորեն դատապարտում ենք. «Իմ Քայլը» խմբակցությունը հրատապ նիստ կգումարի
«Իմ Քայլը»խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը:
«Հարգելի քաղաքացիներ,
Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում: Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ: «Իմ Քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»,-ասվում է հայտարարությունում։
Ամավիրի քաղաքապետ, ՔՊ անդամ Դավիթ Խուդաթյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ Քայլը» ավագանու խմբակցության անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում»:
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
Խստորեն դատապարտում ենք. «Իմ Քայլը» խմբակցությունը հրատապ նիստ կգումարի
«Իմ Քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը:
«Հարգելի քաղաքացիներ,
Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում:
Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ:
«Իմ Քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»,-ասվում է հայտարարությունում։
Ամավիրի քաղաքապետ, ՔՊ անդամ Դավիթ Խուդաթյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ Քայլը» ավագանու խմբակցության անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում»:
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
Ավելի ուշ նա ջնջել է իր ֆեյսբուքյան էջը: