Կարծիք

26.01.2020 19:28


Մեկ տարի առաջ բանտում 44-օրյա հացադուլից հետո մահացավ լրատվամիջոցի ղեկավար

Մեկ տարի առաջ բանտում 44-օրյա հացադուլից հետո մահացավ լրատվամիջոցի ղեկավար

Շեղեմ գրչի հույժ կարևոր թեմայից... Մեկ տարի առաջ բանտում 44-օրյա հացադուլից հետո մահացավ լրատվամիջոցի ղեկավար, որն ընդհանրապես չպիտի բանտում լիներ, շատ-շատ՝ չհեռանալու մասին ստորագրության տակ լիներ։

Այն ժամանակ իշխանական քարոզիչներն ու սորոսականներն ասում էին. «Մի աղմկեք, մի շտապեք մեղադրել իշխանություններին, քննությունն ամեն ինչ ցույց կտա, մեղավորները կպատժվեն»։

Մեկ տարի անցավ, ոչ քրեական գործից լուր կա, ոչ էլ, ինչքանով գիտեմ, որևէ մեկին մեղադրանք է առաջարկվել։

Երեկ էլ Նիկոլը, որ 4 ժամ անդադար խոսեց-խոսեց-խոսեց, գեղի ռեստորանի զուգարանից մինչև բողկի բերք թեմաներին անդրադարձավ, գեթ մեկ բառով այս դեպքը չհիշեց։

#ԵրկիրՀԺ

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը