Կարծիք

26.01.2020 17:43


Իմ սեղանին դրված են տարբեր մարդկանց կողմից տարբեր ժամանակներում «առաջարկած» գրիչներ

Իմ սեղանին դրված են տարբեր մարդկանց կողմից տարբեր ժամանակներում «առաջարկած» գրիչներ

Փաստորեն։

Մեր կենտրոն հաճախող մարդկանց մեծ մասը ինձ դիմում է՝ "պրն Մադաթյան ջան", իսկ ով գրիչ չի ունենում՝ վերցնում է կենտրոնի գրիչներից մեկը, որը հետո խնդրում ենք, որ չվերադարձնի...

Փաստորեն, գրիչը տանում են որպես «հավատարմության առհավատչյա»...

Շնորհակալություն վարչապետին՝ քծնողության նման նուրբ արվեստին, նման նրբագույնս հոգեբանական բացատրություն տալու համար։

P.S. Իմ սեղանին դրված են տարբեր մարդկանց կողմից, տարբեր ժամանակներում նույն տարբերակով "առաջարկած", իսկ հետո "վերադարձնելու փորձերս պատմություն դարձած" "էլիտար" և ոչ էլիտար գրիչներ։ Փաստորեն վերհիշեմ թե ում եմ քծնում, կամ ով ա ինձ քծնում...

P.P.S. Բոլոր նրանց համար, ովքեր խիստ տպավորված են ՆՎԻՐՎԱԾ գրիչի արժեքից՝ ես երբեք պետական պաշտոն չեմ զբաղեցրել, սակայն իմ գրպանի գրիչն էլ փոքր արժեք չունի։ Տեղեկացնեմ, որ ծննդյան և այլ առիթների դեպքում, հաճախ մեր ընկերները մեզ գառան մատերի կամ խոզի բդի փոխարեն գրիչ են նվիրում և եթե ես գտնվեի նման իրավիճակում, ես նույնպես այդ գրիչը կթողնեյի նույնիսկ Նիկոլ Փաշինյանին։ ՀԱՄՈԶՎԱԾ, անկախ դրա արժեքից։

P.P.P.S. ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ...

#save_Hrayr_Tovmasyan

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը