Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը՝ սևերն ու սպիտակները
15-րդ դարում Անգլիայում սկսվում է Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմը: Այն տևում է մոտ 30 տարի: Պատերազմի ընթացքում, ըստ որոշ գնահատականների, զոհվում է Անգլիայի արիստոկրատիայի մոտ 80%: Ընդհանուր առմամբ զոհվածների թիվը հասնում է մոտ 180 000-ի, իսկ Անգլիայի բնակչությունն ընդամենը մի քանի միլիոն էր: Այդ քաղաքացիական պատերազմում "իզմեր" չկային, պայքարը գահի համար էր։ Անգլիան, մշակութային առումով, այն ժամանակվա Եվրոպայի ամենահետամնաց երկրներից էր:
Արդյունքում, երկու կողմերն էլ պարտվում են և գահին է բարձրանում նոր դինաստիան՝ Թյուդորները, որոնք արյունակցական կապեր ունեին երկու կողմերի հետ՝ Լանկաստերների ու Յորքերի։
Թյուդորները խորհրդանիշում հայտնվեցին միաժամանակ կարմիր և սպիտակ վարդերը, դա միասնության խորհրդանիշն էր։
Թյուդորների ժամանակ Անգլիայի վերնախավը կարողացավ գալ համաձայնության ու այդ համաձայնությունը ոչ միայն իշխանության լեգիտիմությանն էր վերաբերվում, այլև անհրաժեշտ ռեֆորմներին, որից հետո սկսվեց Անգլիայի զարգացումը, հատկապես իրավագիտության և կառավարման ռացիոնալության առումով։
Գիտությունն և մշակույթը սկսեցին զարգանալ, իսկ նոսրացած արիստոկրատիայի շարքերը լրացրեցին հարուստ բյուրգերները, որոնք գնում էին տիտղոսներ ու ունեին բիզնեսմեններին բնորոշ ռացիոնալ մտածողություն։ Դա ժամանակակից Բրիտանիայի սկիզբն էր։
Հայաստանում նույնպես "իզմեր" չկան, կա ինքնանպատակ սևերի ու սպիտակների անգաղափար բաժանում։ Վեճը իշխանության հարցի շուրջն է, մնացածը դեմագոգիա է։ Մի մասը ցանկանում է հավերժացնել իր իշխանությունը, իրականացնել սեփականության վերաբաշխում, մյուսը՝ պահպանել ունեցվածքը։ Դա հանգեցնելու է մեծ արյան։
Երկու կողմն էլ չեն գիտակցում նոր հարաբերությունների ձևովորման անհրաժեշտությունը։ Երբ հանրության վերնախավը չի կարողանում գալ համաձայնության, նման երկիրը չի կարող ապագա ունենալ։
Իրականում համաձայնության գալու են և համաձայնությունը լինելու սեփականության իրավունքի, քաղաքականության մեջ խաղի կանոնների շուրջը, որը ամրացվելու է իրավական հարթությունում։ Խնդիրն այն գինն է ու ժամանակը, որը անհրաժեշտ է լինելու այդ համաձայնության գալու համար։ Հիմա դեռ կարելի է դրա համար փոքր գին վճար։
Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը՝ սևերն ու սպիտակները
15-րդ դարում Անգլիայում սկսվում է Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմը: Այն տևում է մոտ 30 տարի:
Պատերազմի ընթացքում, ըստ որոշ գնահատականների, զոհվում է Անգլիայի արիստոկրատիայի մոտ 80%: Ընդհանուր առմամբ զոհվածների թիվը հասնում է մոտ 180 000-ի, իսկ Անգլիայի բնակչությունն ընդամենը մի քանի միլիոն էր: Այդ քաղաքացիական պատերազմում "իզմեր" չկային, պայքարը գահի համար էր։ Անգլիան, մշակութային առումով, այն ժամանակվա Եվրոպայի ամենահետամնաց երկրներից էր:
Արդյունքում, երկու կողմերն էլ պարտվում են և գահին է բարձրանում նոր դինաստիան՝ Թյուդորները, որոնք արյունակցական կապեր ունեին երկու կողմերի հետ՝ Լանկաստերների ու Յորքերի։
Թյուդորները խորհրդանիշում հայտնվեցին միաժամանակ կարմիր և սպիտակ վարդերը, դա միասնության խորհրդանիշն էր։
Թյուդորների ժամանակ Անգլիայի վերնախավը կարողացավ գալ համաձայնության ու այդ համաձայնությունը ոչ միայն իշխանության լեգիտիմությանն էր վերաբերվում, այլև անհրաժեշտ ռեֆորմներին, որից հետո սկսվեց Անգլիայի զարգացումը, հատկապես իրավագիտության և կառավարման ռացիոնալության առումով։
Գիտությունն և մշակույթը սկսեցին զարգանալ, իսկ նոսրացած արիստոկրատիայի շարքերը լրացրեցին հարուստ բյուրգերները, որոնք գնում էին տիտղոսներ ու ունեին բիզնեսմեններին բնորոշ ռացիոնալ մտածողություն։ Դա ժամանակակից Բրիտանիայի սկիզբն էր։
Հայաստանում նույնպես "իզմեր" չկան, կա ինքնանպատակ սևերի ու սպիտակների անգաղափար բաժանում։ Վեճը իշխանության հարցի շուրջն է, մնացածը դեմագոգիա է։ Մի մասը ցանկանում է հավերժացնել իր իշխանությունը, իրականացնել սեփականության վերաբաշխում, մյուսը՝ պահպանել ունեցվածքը։ Դա հանգեցնելու է մեծ արյան։
Երկու կողմն էլ չեն գիտակցում նոր հարաբերությունների ձևովորման անհրաժեշտությունը։ Երբ հանրության վերնախավը չի կարողանում գալ համաձայնության, նման երկիրը չի կարող ապագա ունենալ։
Իրականում համաձայնության գալու են և համաձայնությունը լինելու սեփականության իրավունքի, քաղաքականության մեջ խաղի կանոնների շուրջը, որը ամրացվելու է իրավական հարթությունում։ Խնդիրն այն գինն է ու ժամանակը, որը անհրաժեշտ է լինելու այդ համաձայնության գալու համար։ Հիմա դեռ կարելի է դրա համար փոքր գին վճար։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից