Կարծիք

26.01.2020 12:24


Նիկոլ Փաշինյանը վախենում է Արցախից, նա վախենում է պատասխանատվությունից, վախենում է իր վաղվա օրից

Նիկոլ Փաշինյանը վախենում է Արցախից, նա վախենում է պատասխանատվությունից, վախենում է իր վաղվա օրից

Նիկոլ Փաշինյանը վախենում է Արցախից, նա վախենում է պատասխանատվությունից, վախենում է իր վաղվա օրից․․․ Բանակցային սեղանին վախենում է մոտենալ, քանի որ սեղանին դրված տարբերակներից մեկն ու մեկը պարտավոր պիտի լինի քննարկել, կարծիք հայտնել, հետո գալ ժողովրդին ներկայացնել․․․

Մոտ երկու տարի վարչապետ է, բայց Արցախի հարցին սարսափում է մոտենալ, մեկ ասաց՝ առանց Արցախի մասնակցության չի գնա եւ չի բանակցի, մեկ ասաց՝ ինչից խոսում է իր «կիրթ» Ալիեւի հետ, անմիջապես տեղյակ է պահում Արցախի իշխանությանը, մեկ էլ ամենակարեւոր հարցը իջեցնում է վերելակի մակարդակի, բանակցային գործընթացում մինչ այսօր եղած-չեղածը փորձում է իրենից գցել եւ ուղղել Արցախ, միայն եւ միայն Արցախ, չի ուզում հիշել, որ Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, թեպետ, մոռանում է նաեւ, որ սա փոխկապակցված է եւ նաեւ Արցախն է ՀՀ անվտանգության երաշխավորը․․․

Նիկոլը երկար-բարակ խոսում է սելֆիից, զուգարանից, լոլիկից ու բողկից, ամենայն մանրամասներով, դետալներով, բայց Արցախի մասին չի խոսում, չի ուզում խոսել, հարցը լղոզում է․․․սա նրա վախերի գագաթնակետն է․․․

Նիկոլը վախենում է Արցախից, որովհետեւ հասկանում է, այստեղ ինքն արդեն պարտված է․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը