Կարծիք

26.01.2020 11:14


Այսքանից հետո ո՞վ է դավաճան

Այսքանից հետո ո՞վ է դավաճան

«Կոռումպացվածներ», «գործակալներ», ու «դավաճաններ» փնտրիր քո շրջապատում, Նիկո՛լ:

Հերի՛ք է կախվես հանրապետականից: Չհամարձակվես քո սեփական ձախողումները մեզ վերագրել: Իսկ վիրավորանքներով խոսելը փաստում է քո փաստազուրկ եւ պարտված լինելու մասին, պարոն պոպուլիզմի տրիբուն:

Եւ դո՞ւ ես սրբությունից խոսում. մեկը, ով սիրո եւ համերաշխության անվան տակ ատելություն է քարոզում, ժողովրդին սեւ ու սպիտակի բաժանում, ասֆալտին փռում, թաթիկներ կտրում, Ալիեւին կիրթ եւ նորմալ համարում, երկխոսում Ադրբեջանի ժողովրդի հետ, իսկ Արցախի հերոսներին անվանարկում ու նսեմացնում:

Այսքանից հետո ո՞ւմ պետք է համարել դավաճան:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը