ԶՈւ արդիականացումը միայն նոր զինատեսակ գնելն ու դրա ֆոնին նկարվելը չէ
Ընդհանրապես, եթե հավատանք Նիկոլ Փաշինյանին, Հայաստանն ամայի տարածք էր մինչև 2018թ․ մայիսը և միայն նորին պայծառափայլության հրաշափառ հայտնությամբ է հայ ժողովուրդը սկսել ապրել: Մինչ այդ Հայաստան կոչվող տարածքում ասպատակում էին գողերը, ավազակները, թալանչիները, դավաճանները, հող հանձնողները, կեղեքիչները, կեղծարարները, զրպարտիչները և այլն: Իսկ երկրում հայտնված զբոսաշրջիկներին ուղակի ողջակիզում էին: Հիմա եկել են սրբադասված փրկիչներն ու Հայաստանը հանրահռչակող առաքյալները, և ամեն ինչ OK-է:
Փաստ N 7: 20 տարի շարունակ ՀՀ ԶՈՒ բյուջեն ամեն տարի (բացառությամբ 2010թ.) ավելացել է, և դա նորմալ երևույթ է, այդպես էլ պետք է լինի: Օրինակ՝ 2018թ. բյուջեն 2017թ. համեմատ ավելացել է 18,1%-ով (38.1 մլրդ դրամ), 2009թ.-ին՝ 2008թ. համեմատ ավելացել է 19,2%-ով (24,1 մլրդ) ու այդ առիթով ոչ ոք ժամանակին գլուխ չի գովացել, ասուլիսներ չի հրավիրել, նախորդներին հաթաթա չի տվել:
Հիմա 80-ականների զենքի և դրա “ամոթալի էջ” լինելու մասով:
Հարգելի Նիկոլ Փաշինյան, Հարգելի բարեկամ,
ՀՀ Զինված Ուժերում կան և՛ 80-ականների, և՛ 90-ականների, և՛ 2000-ականների զինատեսակներ ու դրանց մոդիֆիկացիաները: Դրանք դեռ երկար ժամանակ ծառայելու են Հայաստանի ու Արցախի պաշտպանությանը: Որպես ՊՆ նախկին փոխնախարար, խորհուրդ եմ տալիս ևս մեկ անգամ մանրամասն ընթերցիր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հաստատված “ԶՈՒ արդիականացման 2018-24թթ ծրագիրը”: Ծանոթացիր ծրագրի բոլոր բաժիններին ու կտեսնես, որ ՀՀ ԶՈԻ արդիականացումը միայն նոր զինատեսակ գնելն ու դրա ֆոնի վրա նկարվելը չէ: Այն ռազմավարական բնույթի, երկարաժամկետ ուղենիշների, միջնաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի մանրամասն պլանավորում և հետևողական իրականացում է: Ծրագրում տեղ գտած ցանկացած նոր զինատեսակ տրամաբանական շարունակությունն է քո նշած 80-ականների զինատեսակների: Առաջիկայում ձեռքբերվելիք նոր զինտեխնիկանները 80-ականների հետ միասին են կռվելու, ապահովելու հակառակորդի զսպման, կանխման, թիրախավորման, խոցման, և ռազմական բնույթի սպառնալիքների չեզոքացման այլ անհրաժեշտ խնդիրները:
Շուտով նշելու ենք Հայոց Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը և իհարկե Բանակի ու հաղթանակների մասին հուզիչ ելույթներ ես ունենալու: Ի՞նչ ես կարծում, իսկ եթե քո տրամաբանությանը հետևելով, Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին խոսեր և մեղադրեր իր նախորդներին, որ ազգային բանակ չեն ստեղծել, և ամոթալի է ֆիդայական ջոկատներով կռվելը, ճիշտ կլինե՞ր արդյոք:
Ի՞նչ ես կարծում, ճիշտ կլինե՞ր արդյոք, եթե Ռոբերտ Քոչարյանը՝ օրինակ զրահատանկային և հակատանկային ստորաբաժանումները, տարբեր տիպի հրետանային բրիգադները, համազարկային կրակի համակարգերը, խոշոր տրամաչափի ականանետերը, “Ս 300 ՊՍ” զենիթահրթիռային համակարգերը, գրեթե ոչնչից զորամասեր ու մշտական տեղակայման վայրերը, ամբողջ առաջնագծի ահնրաժեշտ ինժիներական աշխատանքները իրակացնելուց և համալրելուց հետո հաթաթա տար իր նախորդին, որ, այլևս ՀՀ ԶՈՒ-ն նոր տեխնիկա, սպառազինություն, համազգեստ, քնելու մահճակալ, արկեր, հրթիռներ և այլ պարագաներ ունի:
Ճիշտ կլինե՞ր արդյոք, որ Սերժ Սարգսյանը` օրինակ “ԲՄ-30 Սմերչ” ՀԿՌՀ, “Տոչկա-ՈՒ” ՄՀՀ, “Իսկանդեր-Է” ՕՄՀՀ, “Բուկ” ԶՀՀ, տարատեսակ ԱԹՍ-ներ, Օդուժի, ՀՕՊ և այլ սպառազինություն ու տեխնիկա, առաջնագծի կահավորման համար հեռադիտարկման սարքավորումներ և այլ ժամանակակից պարագաներ ձեռք բերելուց հետո, հաթաթա տար իր նախորդին, որ իր ձեռքբերած զինատեսակները ավելի մեծ խնդիրներ են լուծում:
Իմ կարծիքով ճիշտ չէր լինի և որևէ պետության մեջ այդ տրամաբանությամբ առաջ չեն գնում (բացառությամբ պոպուլիստների):
Բայց ասեմ, որ բախտդ բերել է, որովհետև ԶՈՒ գեներալների և բարձրաստիճան սպայակազմի հետ միասին, 2018-24թթ. համար մենք այնպիսի արդիականացման ծրագիր ենք մշակել, որ ձեզ մնում է միայն հերթով իրականացնել դրանք: Վստահ եղիր, որ ձեզանից հետո եկողը չի քննադատելու:
Այնպես, որ զենքի հինն ու նորը արտադրության տարեթվով չի որոշվում, այլ իր գործածելիությամբ, օգտակարությամբ, դրանով լուծվող խնդրի մասշտաբով, ինչպես նաև ձեռքբերման ու սպասարկման արժեքով: Ռուսաստանն աշխարհում զենքի խոշոր արտադրողներից մեկն է, բայց իր զինված ուժերի սպառազինության մի զգայի մասը դեռևս 80-ականների զինատեսակներն են:
P.S./ հումորի կարգով. Ս300-ը, Տոչկա-ՈՒ-ն, Բուկ-ը, Սմերչ-ը և այլ զինատեսակներ 1980-ականների են, հանկարծ չստիպես զինվորականներին, որ դեն նետեն: Դրանցից հակառակորդը վախենում է:
ԶՈւ արդիականացումը միայն նոր զինատեսակ գնելն ու դրա ֆոնին նկարվելը չէ
Ընդհանրապես, եթե հավատանք Նիկոլ Փաշինյանին, Հայաստանն ամայի տարածք էր մինչև 2018թ․ մայիսը և միայն նորին պայծառափայլության հրաշափառ հայտնությամբ է հայ ժողովուրդը սկսել ապրել: Մինչ այդ Հայաստան կոչվող տարածքում ասպատակում էին գողերը, ավազակները, թալանչիները, դավաճանները, հող հանձնողները, կեղեքիչները, կեղծարարները, զրպարտիչները և այլն: Իսկ երկրում հայտնված զբոսաշրջիկներին ուղակի ողջակիզում էին: Հիմա եկել են սրբադասված փրկիչներն ու Հայաստանը հանրահռչակող առաքյալները, և ամեն ինչ OK-է:
Փաստ N 7: 20 տարի շարունակ ՀՀ ԶՈՒ բյուջեն ամեն տարի (բացառությամբ 2010թ.) ավելացել է, և դա նորմալ երևույթ է, այդպես էլ պետք է լինի: Օրինակ՝ 2018թ. բյուջեն 2017թ. համեմատ ավելացել է 18,1%-ով (38.1 մլրդ դրամ), 2009թ.-ին՝ 2008թ. համեմատ ավելացել է 19,2%-ով (24,1 մլրդ) ու այդ առիթով ոչ ոք ժամանակին գլուխ չի գովացել, ասուլիսներ չի հրավիրել, նախորդներին հաթաթա չի տվել:
Հիմա 80-ականների զենքի և դրա “ամոթալի էջ” լինելու մասով:
Հարգելի Նիկոլ Փաշինյան,
Հարգելի բարեկամ,
ՀՀ Զինված Ուժերում կան և՛ 80-ականների, և՛ 90-ականների, և՛ 2000-ականների զինատեսակներ ու դրանց մոդիֆիկացիաները: Դրանք դեռ երկար ժամանակ ծառայելու են Հայաստանի ու Արցախի պաշտպանությանը: Որպես ՊՆ նախկին փոխնախարար, խորհուրդ եմ տալիս ևս մեկ անգամ մանրամասն ընթերցիր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հաստատված “ԶՈՒ արդիականացման 2018-24թթ ծրագիրը”: Ծանոթացիր ծրագրի բոլոր բաժիններին ու կտեսնես, որ ՀՀ ԶՈԻ արդիականացումը միայն նոր զինատեսակ գնելն ու դրա ֆոնի վրա նկարվելը չէ: Այն ռազմավարական բնույթի, երկարաժամկետ ուղենիշների, միջնաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի մանրամասն պլանավորում և հետևողական իրականացում է: Ծրագրում տեղ գտած ցանկացած նոր զինատեսակ տրամաբանական շարունակությունն է քո նշած 80-ականների զինատեսակների: Առաջիկայում ձեռքբերվելիք նոր զինտեխնիկանները 80-ականների հետ միասին են կռվելու, ապահովելու հակառակորդի զսպման, կանխման, թիրախավորման, խոցման, և ռազմական բնույթի սպառնալիքների չեզոքացման այլ անհրաժեշտ խնդիրները:
Շուտով նշելու ենք Հայոց Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը և իհարկե Բանակի ու հաղթանակների մասին հուզիչ ելույթներ ես ունենալու: Ի՞նչ ես կարծում, իսկ եթե քո տրամաբանությանը հետևելով, Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին խոսեր և մեղադրեր իր նախորդներին, որ ազգային բանակ չեն ստեղծել, և ամոթալի է ֆիդայական ջոկատներով կռվելը, ճիշտ կլինե՞ր արդյոք:
Ի՞նչ ես կարծում, ճիշտ կլինե՞ր արդյոք, եթե Ռոբերտ Քոչարյանը՝ օրինակ զրահատանկային և հակատանկային ստորաբաժանումները, տարբեր տիպի հրետանային բրիգադները, համազարկային կրակի համակարգերը, խոշոր տրամաչափի ականանետերը, “Ս 300 ՊՍ” զենիթահրթիռային համակարգերը, գրեթե ոչնչից զորամասեր ու մշտական տեղակայման վայրերը, ամբողջ առաջնագծի ահնրաժեշտ ինժիներական աշխատանքները իրակացնելուց և համալրելուց հետո հաթաթա տար իր նախորդին, որ, այլևս ՀՀ ԶՈՒ-ն նոր տեխնիկա, սպառազինություն, համազգեստ, քնելու մահճակալ, արկեր, հրթիռներ և այլ պարագաներ ունի:
Ճիշտ կլինե՞ր արդյոք, որ Սերժ Սարգսյանը` օրինակ “ԲՄ-30 Սմերչ” ՀԿՌՀ, “Տոչկա-ՈՒ” ՄՀՀ, “Իսկանդեր-Է” ՕՄՀՀ, “Բուկ” ԶՀՀ, տարատեսակ ԱԹՍ-ներ, Օդուժի, ՀՕՊ և այլ սպառազինություն ու տեխնիկա, առաջնագծի կահավորման համար հեռադիտարկման սարքավորումներ և այլ ժամանակակից պարագաներ ձեռք բերելուց հետո, հաթաթա տար իր նախորդին, որ իր ձեռքբերած զինատեսակները ավելի մեծ խնդիրներ են լուծում:
Իմ կարծիքով ճիշտ չէր լինի և որևէ պետության մեջ այդ տրամաբանությամբ առաջ չեն գնում (բացառությամբ պոպուլիստների):
Բայց ասեմ, որ բախտդ բերել է, որովհետև ԶՈՒ գեներալների և բարձրաստիճան սպայակազմի հետ միասին, 2018-24թթ. համար մենք այնպիսի արդիականացման ծրագիր ենք մշակել, որ ձեզ մնում է միայն հերթով իրականացնել դրանք: Վստահ եղիր, որ ձեզանից հետո եկողը չի քննադատելու:
Այնպես, որ զենքի հինն ու նորը արտադրության տարեթվով չի որոշվում, այլ իր գործածելիությամբ, օգտակարությամբ, դրանով լուծվող խնդրի մասշտաբով, ինչպես նաև ձեռքբերման ու սպասարկման արժեքով: Ռուսաստանն աշխարհում զենքի խոշոր արտադրողներից մեկն է, բայց իր զինված ուժերի սպառազինության մի զգայի մասը դեռևս 80-ականների զինատեսակներն են:
P.S./ հումորի կարգով.
Ս300-ը, Տոչկա-ՈՒ-ն, Բուկ-ը, Սմերչ-ը և այլ զինատեսակներ 1980-ականների են, հանկարծ չստիպես զինվորականներին, որ դեն նետեն: Դրանցից հակառակորդը վախենում է:
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից