Կարծիք

25.01.2020 18:39


Գերագույն գլխավոր սուտասանը խճճվել է իր ստերի մեջ

Գերագույն գլխավոր սուտասանը խճճվել է իր ստերի մեջ

Գերագույն գլխավոր սուտասանն այնքան է խճճվել իր ստերի մեջ, որ արդեն չի զգում, թե ոնց է խոսքի վերջում ինքն իրեն դավաճանում ու բացահայտում նույն խոսքի սկզբում ասված սուտը։

Տեսեք։ Այսօր մեծամիտ կերպով, բայց շատ վստահ տոնով ասում էր, թե Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը «սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով» իր ծառայություններն էր առաջարկում Փաշինյանին ու իբրև թե ինքը՝ Փաշինյանը, կոպիտ տոնով մերժել է Թովմասյանին։ Հիմա հարց. բա որ այդքան սկզբունքային ես, բա որ էտպես խրոխտ «համապատասխան տեղն ուղարկող ես», բա ինչո՞ւ առաջին օրը դա չարեցիր։ Ինչո՞ւ էիր ամենօրյա, հետո ամենշաբաթյա ռեժիմով լսում այդ առաջարկը։ Ընդհանրապես այդ ո՞նց է պատահել, որ թույլ ես տվել Թովմասյանին մտածել, որ կարող է քեզ նման առաջարկով դիմել։

Պարզ է, չէ՞, որ վարչապետը պարզապես ստում է։ Կեղտոտ ձևով է ստում։ Միայն իրեն հատուկ ստորությամբ է ստում։ Ու հետո էլ իրենց պարտքը բարեխղճորեն կատարող ՍԴ դատավորներին ժողովրդի թշնամի կոչում։ Ու ոչ միայն նրանց...

Սահմանադրական դատարանի նախագահն արդեն արձագանքել է Փաշինյանին։ Արձագանքերլը ո՞րն է՝ ստորացրել է։ Բայց, ախր այս հարցը լուծում է պահանջում։ Սուտ խոսելով մարդկանց թշնամի է անվանում, դավաճան է անվանում։ Բաներ, որ չեն կարող ներվել ոչ մի քաղաքացու՝ անգամ ամենաշատ ստեր տարածող թերթի խմբագրին, էլ ինչ մնաց երկրի ղեկավարին։ Ու սա չարիք է, որին այլևս հնարավոր չէ հանդուրժել։ Րոպե առաջ ձերբազատվել է պետք սուտասան ու մեր ժողովրդին իրար դեմ հանող, իրար թշնամացնող ղեկավար կոչեցյալին։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը