Հետախուզվողը Դոնի Ռոստով-Երևան չվերթով տեղափոխվեց Հայաստան
Հունվարի 23-ին, ժամը 11.00-ին, քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Դոնի Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 63-ամյա Մարտիկ Ա.-ին, որը 2014 թ. հունվարի 17-ից Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի / Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: