Քաղաքական

25.01.2020 14:50

ՀՀ գործող ԱԺ-ի և «Իմ քայլը» խմբակցության աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է Ադրբեջանի նախագահը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ գործող ԱԺ-ի և «Իմ քայլը» խմբակցության աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է Ադրբեջանի նախագահը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի գործող ԱԺ-ի և «Իմ քայլը» խմբակցության աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է Ադրբեջանի նախագահը, ով լուծարել է իր երկրի խորհրդարանը, ըստ էության, ընդունելով, որ իրենց երկրի խորհրդարանը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Այս մասին այսօր Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե գոհ է ՀՀ ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության աշխատանքից:

«Նա խնդիր է դրել, որ Ադրբեջանի խորհրդարանում պետք է լինեն երիտասարդներ, ում կրթական ցենզն ավելի բարձր կլինի, ով միջազգային ատյաններում ավելի հաղորդակցվող և ընկալելի կլինի: Այս պահանջը ձեր կարծիքով որտեղի՞ց է առաջացել, առաջացել է ՀՀ խորհրդարանի, մասնավորապես, մեծամասնության միջազգային գործունեությանը հետևելու արդյունքում: Սա է գնահատականը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, վարչապետը նշեց, որ այս պահին դրա քաղաքական նախապայմանը չկա: Ըստ նրա կանխավարկածի՝ ՀՀ-ում կանցկացվեն հերթական խորհրդարանական ընտրություններ. «Արտահերթ ընտրությունների վերաբերյալ Սահմանադրությունում կոնկրետ մեխանիզմներ են դրված, որտեղ եք տեսել, որ ոչ մի քաղաքական նախադրյալ չլինի և հանկարծ ինչ-որ մեկը որոշի արտահերթ ընտրություններ անցկացնի, խաղուպար չէ»,-ասաց նա:

Վարչապետը հերքեց մամուլի հրապարակումները, որ «Իմ քայլը» խմբակցության հետ 1-2 օրվա պարբերականությամբ հանդիպումներ է անցկացնում և դժգոհություններ հայտնում խորհրդարանական մեծամասնության աշխատանքի վերաբերյալ:

«Ես որքան հանդիպում եմ «Իմ քայլը» խմբակցության հետ, դուք իմանում եք: Կուզեի և իրենք էլ կուզեին, կարծում եմ, որ մեր շփումն ավելի հաճախ լիներ: Մեր քաղաքական թիմն անհատների, ազատ մարդկանց քաղաքական թիմ է և քննարկումների ընթացքում դրվագներ են լինում, որ ես եմ դժգոհություն արտահայտում ինչ-որ բանից, դրվագներ են լինում, որ իրենք են դժգոհություն արտահայտում: Դա պրոբլե՞մ է, բա սովոր ենք նրան, երբ ոչ մի քննարկում, բողոք չկա, բոլորը գոհ են, երջանիկ են: Ես ինքս իմ աշխատանքից երբեք գոհ չեմ եղել և կյանքում գոհ չեմ լինելու: Հետևաբար, քչանում է հավանականությունը, որ ես ուրիշի աշխատանքից շատ գոհ կլինեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։