Քաղաքական

25.01.2020 14:24


Իմ գրառումը ծայրից ծայր քննարկել եմ ՌԴ գործընկերների հետ. վարչապետը` Ապրիլյան պատերազմը ՌԴ համաձայնությամբ լինելու իր հայտարարության մասին (տեսանյութ)

Իմ գրառումը ծայրից ծայր քննարկել եմ ՌԴ գործընկերների հետ. վարչապետը` Ապրիլյան պատերազմը ՌԴ համաձայնությամբ լինելու իր հայտարարության մասին (տեսանյութ)

Ինչ որ ասել եմ 2016 թվականին, մինչև հիմա էլ իմ ֆեյսբուքյան էջին կա: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե երբ 2016 թվականին ասել էր, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ և համաձայնությամբ, այս պահին այդպե՞ս է մտածում, թե ոչ:

«Ձեզ ավելին ասեմ՝ ես մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել նաև Ռուսաստանի մեր գործընկների հետ և շատ ուրախ եմ, որ շատ բարեկամական, եղբայրական, ռազմավարական դաշնակցային մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք, խոսել, վերլուծենք ենք իրավիճակը մանրամասն և փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները: Ես Ձեր հարցին պատասխանեցի»,-ասաց նա:

Հավելյալ հարցին, թե 2016 թվականին, երբ հայտարարում էր այդ մասին, փաստեր ունե՞ր, վարչապետը պատասխանեց. «Ես ասացի՝ այո, իմ գրառումը ծայրից ծայր հենց նույն ձև քննարկել եմ Ռուսաստանի դաշնության մեր գործընկերների հետ: Ես միջազգային հարաբերություններում նույն սկզբունքով եմ առաջնորդվում. աշխատում եմ բոլոր գործընկերների հետ ունենալ պարզ, գործընկերային հարաբերություններ և շատ շնորհակալ եմ, որ նրանց համար նույնպես ընդունելի և հաճելի է աշխատանքային ոճը: Ամեն ինչ քննարկել եմ, այ, եթե հաջորդ հարցը տաք և ասեք՝ դե պատմեք, թե ինքը ինչ ասեց, Դուք ինչ ասացիք, այ, այդ հարցին արդեն չեմ կարող պատասխանել»,-ասաց վարչապետը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը