Քաղաքական

25.01.2020 14:30


ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության համակարգերի և վարչապետի միջև կա լիարժեք, փոխադարձ վստահություն, բայց դա չի նշանակում, թե այդ կառույցների աշխատանքն անթերի է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության համակարգերի և վարչապետի միջև կա լիարժեք, փոխադարձ վստահություն, բայց դա չի նշանակում, թե այդ կառույցների աշխատանքն անթերի է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության համակարգերի ու վարչապետի միջև կա լիարժեք, փոխադարձ վստահություն, բայց դա չի նշանակում, թե այդ կառույցների աշխատանքն անթերի է: Այս մասին Կապանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԱԱԾ-ի և Ոստիկանության ղեկավարները ժամանակավոր պաշտոնակատարներ են, և երբ է պատրաստվում նշանակումներ անել:

«Այդպիսի ավանդույթ կա և՛ Ոստիկանությունում, և՛ ԱԱԾ-ում՝ եթե որևէ մեկը նշանակվում է տնօրենի կամ պետի ժամանակավոր պաշտոնակատար, ինքը, սովորաբար, պաշտոնակատար լինելու ընթացքում աշխատում է իր տեղակալի աշխատասենյակում: Երբ ես Էդուարդ Մարտիրոսյանին և Արման Սարգսյանին նշանակել եմ այդ պաշտոններում, ինքս անձամբ երկուսին էլ ուղեկցել եմ ղեկավարների աշխատասենյակներ, դուռը բացել եմ, և ասել եմ, որ աշխատեն ղեկավարների աշխատասենյակներում»,-ասաց Փաշինյանը՝ շարունակելով.

«Ես ասել եմ, որ իրենց ԺՊ նշանակելով՝ ես հիմա չեմ գնալու այլ թեկնածու փնտրելու: Այսինքն՝ ես իմ բաժին որոշումը կայացրել եմ, հիմա իրենք օրենքով սահմանված 6 ամսվա աշխատանքի ընթացքում պետք է կայացնեն իրենց բաժին որոշումը, մինչև մարտ է ժամանակը»:

Վարչապետն ընդգծեց՝ վստահությունը չի նշանակում, թե այդ համակարգերում չեն կարող լինել պաշտոնյաներ, որոնք ամենատարբեր երկվությունների մեջ ներքաշված, ներգրավված կլինեն: «Այսինքն՝ այս պայմանը չի փոխվել, և դա է պատճառը, որ այդ կարգավիճակում իրենք լիարժեք աշխատում են: Ոստիկանությունում մենք մասշտաբային ռազմավարական բարեփոխումներ ենք սկսում, ԱԱԾ-ում էլ ենք մասշտաբային բարեփոխումներ սկսում, և այդ բարեփոխումների արդյունքում և՛ Ոստիկանությունը, և՛ ԱԱԾ-ն լիարժեք դառնալու են շատ ավելի ուժեղ, շատ ավելի պրոֆեսիոնալ կառույցներ և ժողովրդավարական իրավակարգի հենասյուները»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, թե այս պահի դրությամբ երկու կառույցների ԺՊ-ները արդարացրել են իրենց:
Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը