Քաղաքական

25.01.2020 13:02


Ասուլիսում Նիկոլ Փաշինյանը կեղծ տվյալ հայտնեց

Ասուլիսում Նիկոլ Փաշինյանը կեղծ տվյալ հայտնեց

Տարեկան ցուցանիշներն ամփոփող ասուլիսում Նիկոլ Փաշինյանը դարձյալ կիրառում է թվային մանիպուլյացիաներ և հայտնում բացահայտ կեղծ տվյալներ, որոնք ուղղորդում են վիճակագրական կոմիտեին և հետագայում դառնում պաշտոնական վիճակագրություն։ Անդրադառնանք հայտարավող ցուցանիշներին և դրանց անհամապատասխանությանը իրականությանը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, երկու տարվա՝ 2018 և 2019 թվականների ընթացքում կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505,4 միլիարդ դրամով, որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետական բյուջեի եկամուտները: 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275,7 միլիարդ դրամ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76,6 միլիարդ դրամ:

«Այսինքն մեկուկես տարվա ընթացքում Կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք: Վերը նշված 505,4 միլիարդ դրամի մնացած 305,4 միլիարդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը։ Այսպիսով, 2018-2019 թվականների արդյունքներով տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմել է 43.6%: Մենք փաստացի ժամկետանց որևէ պարտք տնտեսվարողներին չունենք և այս էջը փակվել է»։

Իրականությունը հետևյալն է․

1․ Համաձայն պաշոտնական վիճակագրության, 2017 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են մոտ 1 տրլն 237 մլրդ դրամ։ Անգամ եթե հիմք ընդունենք Նիկոլ Փաշինյանի նախորդ ելույթում հայտարարած բյուջեի 89 մլրդ դրամով գերակատարումը, ապա բյուջեի տարեկան եկամուտները կկազմեն 1 տրլն 490 մլրդ դրամ։ Այսինքն, 2017 թ․-ի համեմատ, երկու տարի հետո աճը կկազմի ոչ թե 43,6 տոկոս, ինչպես հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, այլ 20 տոկոս, բացարձակ թվով էլ՝ ոչ թե 505,4 մլրդ դրամ և անգամ ոչ էլ 305,4 մլրդ դրամ, այլ 253 մլրդ դրամ։

2․ Խոսելով 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ տնտեսվարողներին ունեցած պարքտի մասին, Նիկոլ Փաշինյանը չի նշում, որ այդ տարի տնտեսվարողներին հետ է վերադարձվել 55 մլրդ դրամ՝ հունվար և փետրվար ամիսներին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի, այլ ոչ թե իր կառավարության կողմից, որն արձանագրվել է վիճակագրության կոմիտեի կողմից, իսկ դրանից հետո ողջ տարվա ընթացքում տնտեսվարողներին գումար գրեթե հետ չի վերադարձվել։

3․ Նիկոլ Փաշինյանը մի տեղ նշում է, որ ժամկետանց պարտք տնտեսավրողներին այլևս կառավարությունը չունի, մեկ այլ տեղ՝ որ 76,6 մլրդ դրամ գերավճարների տեսքով պարտք ունի։

4․ 2019 թվականի ընթացքում որպես անցումային գերավճար վիճկոմի կողմից նշված է 136 մլրդ դրամը, այլ ոչ թե 200 մլրդ դրամը։ Ընդ որում, մինչ օրս անհայտ մնաց, թե որ ամիսներին ընթացքում է վերադարձվել այդ 136 մլրդ դրամը, քանի որ այն բառացիորեն նկարվել է առաջին եռամսյակի ցուցանիշների մեջ՝ նշված չլինելով հունվար,փետրվար և մարտ ամիսներին տվյալների մեջ առանձին-առանձին։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը