Հարցազրույց «Կարին» ազգագրական համույթի ղեկավար, ազգագրագետ Գագիկ Գինոսյանի հետ
–Այսօր լրանում է 2008թ. մարտի 1–ի ողբերգական իրադարձությունների երեք տարին։ Արդյոք այդ լարվածությունն անցե՞լ է։
–Կարծում եմ՝ որոշ չափով սպիացել է, բայց սա նման է այն վերքին, որը վրայից սպիանում է, բայց ներսից թարախակալումը դեռ կա։ Բժշկական տերմինաբանությամբ ասենք, որ եթե թարախի չորացման համար քայլեր չեն արվում, վաղ թե ուշ այն կարող է դուրս գալ մակերես։
–Այսինքն՝ Դուք հավանական համարո՞ւմ եք, որ մարտիմեկյան դեպքերի կրկնություն լինի։
–Երբ կա սոցիալական անրադարություն ու անհավասարություն, և դրան գումարած՝ ազգային, հոգևոր ոչ մի նկրտում չկա, բնականաբար, դա միշտ կարող է կրկնվել, և կարող է ոչ մի կապ չունենալ մարտի 1–ի հետ։ Ժողովրդի վրա զսպաշապիկ է հագցրած։ Ե՛վ տնտեսապես, և՛ հոգևոր առումներով մարդկանց մատուցվում է այն, ինչ ապականում է մարդկանց։ Հեռուստաեթերում ոչ մի ազգային բան չկա, որևէ պաշտոնյա չկա, որ իրեն երկրի քաղաքացի է զգում, և բնականաբար դրանից ի լծորդում՝ երկրում ընդհանրապես չկա քաղաքացի դաստիարակելու գաղափար։ Մարտի 1–ը շատ դեպքերում ազգային խնդրի լուծման գաղափարի համար չէր, որովհետև կողմերից ոչ մեկը ազգային խնդիր չէր լուծում։ Ո՛չ դիմություն (իշխանություն) կոչվածը, ո՛չ ընդդիմություն կոչվածը պետության ապագան չէր կերտում։ Իհարկե, բացառությունների մասին չեմ խոսում, որովհետև երկու կողմից էլ կարող էին գաղափարական մարդիկ լինել, բայց այդ մարդիկ եղանակ ստեղծողները չեն։ Ընդհանուր և՛ շարժումը, և՛ ընդհարումը ավելի շատ սոցիալական հողի վրա էր։ Իմ կարծիքով՝ սա մեր ազգի համար ամոթ է։ Կոմիտաս ու Նժդեհ տված, ազատագրական պայքար անցած, ֆիդայական շարժում ծնած, Արցախի ազատամարտ կերտած և Եռաբլուր ունեցող ազգի համար ամոթ է, որ որևէ գաղափարական հենք չունեցող ընդհարում է լինում։
–Իսկ ի՞նչ եք կարծում՝ մարտի 1–ից հետո թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը որևէ բան հասկացա՞վ, հետևություններ արե՞ց։
–Եթե խոսքը երկու կողմերի ղեկավարության՝ շարժիչ օղակի մասին է, ապա ասեմ, որ երկուսն էլ իրար դեմ են գնում, և իրենցից յուրաքանչյուրը մատծում է, որ դիմացինը սրիկա է։ Ընդդիմությունը մտածում է, որ իշխանությունները սրիկաներ են, որովհետև ուզում են բռնազավթած պահել իշխանությունն ու պետությունը, իսկ իշխանությունն ընդդիմությանն է սրիկա համարում և մտածում, որ նրանք ուզում են բռնազավթել իշխանությունն ու տապալել օրինական կարգը։ Այս առումով իրենք երկուսն էլ մտածում են, որ ճիշտ վարվեցին։ Իրականում ես ոչ մի կողմի մեջ չեմ տեսնում ազգային նկրտումներ, որ այդ գործընթացին գնացել են երկրի ապագան կերտելու, հզորացնելու, հավասարության, հոգևոր հայրենիք ստեղծելու համար։ Ո՛չ ընդդիմության, ո՛չ դիմության լոզունգներում նման հայտարարություններ չկան, ավելի շատ սոցիալական ապահովության մասին է խոսվում։ Իսկ այդպես չի կարելի, որովհետև դա պաշտոնակռիվ է հիշեցնում, այլ ոչ թե գաղափարական բան։
–Իսկ այս իրավիճակից ելքը ո՞րն է։
–Ես երբեմն այս ամենը լարախաղացության եմ նմանեցնում։ Լարախաղացը լարից մի քիչ աջ է, թե մի քիչ ձախ, ոչ մի տարբերություն չկա, մեկ է՝ ընկնելու է։ Մենք պետք է հզոր պետականություն և իշխանություն ունենանք, որը պետք է հասկանա, որ ինքը շատ դժվար ճանապարհ ունի անցնելու, բայց այսօր չունենք այդ իշխանությունը։ Մեր երկրի հարատևման միակ գրավականը գաղափարական Հայաստան ստեղծելն է՝ մտավորականներով հարուստ, այլ ոչ թե Նժդեհի բառով ասած՝ ստամտավորականներով։ Ցավոք սրտի, մենք այսօր ավելի շատ ստամտավորականներ ունենք, որոնք կա՛մ ընդդմությանն են գովերգում, կա՛մ գովերգում են դիմությանը (իշխանություն), և դրանով իսկ չեն ծառայում ազգին։ Սա իմ տեսակետն է, որ մտավորականը չի կարող ինչ–որ մեկինը լինել։ Մտավորականը ազգի խիղճն է, և քանի դեռ չի ձևավորվել նման մտավորականություն, և երկուստեք՝ և՛ ընդդիմության, և՛ իշխանության կողմից գնում է երիտասարդության կուսակցականացում... Երիտասարդների մեջ կարիերիզմ է ներարկվում։ Կուսկացություններում երիտասարդների 90%–ը ոչ թե գաղափարական հիմքի վրա է ներգրավված, այլ իրենց վաղվա օրը, վաղվա ասպիրանտուրան, վաղվա պաշտոնը, պատգամավոր դառնալն ու այլ բաներն ապահովելու համար, որը, իհարկե, մեր վաղվա, պագայի համար ոչ մի լավ բան չի գուժում։
-Եվ ի՞նչ է պետք անել։
–Իմ կարծիքով՝ մարտի 1–ից հետո ոչ ոք հետևություն չի արել՝ ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը։ Իսկ իրականում, իմ կարծիքով, երկրում բացակայում է քաղաքացի դաստիարակելու առաքելությունը, և դրա վրա ոչ մեկ ջանք չի խնայում՝ ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը։ Երկրի համար 1 խնդիրը պետք է լինի այն, թե վաղվա Հայաստանին ինչ քաղաքացի է պետք, և զբաղվել վաղվա քաղաքացու կերտմամբ։ Բայց Հայաստանում ոչինչ այս ուղղությամբ տարվող աշխատանքների մասին չի հուշում՝ ո՛չ մշակույթն է դրան նպաստում, ո՛չ կրթական համակարգը (ասեք մի դաս, որ Հայաստանի քաղաքացի է կերտում՝ ոչ թե ՀՀ քաղաքացի, այլ Հայաստանի՝ հայ մտածողությամբ քաղաքացի), ո՛չ առավել ևս ԶԼՄ–ները, որոնք ամեն օր փչացնում են հայ տեսակն ու ապականում։ Սա նաև դրսից կատարվող մշակութային ինտերվենցիա է (վերջերս էլ շատ ակտուալ հնչող վահրամպետրոսյանական ձևակերպումներում են ի հայտ գալիս), որին շատ հստակորեն աջակցում են բոլոր ուժերը՝ և՛ ընդդիմությունը, և՛ դիմությունը։ Դուք տեսե՞լ եք մի միջոցառում, որտեղ ցուցադրվի կամ քարոզվի Կոմիտաս, Արամ Խաչատրյան կամ ազգային որևէ երգ կամ պար։ Դրա փոխարեն այն է, ինչի մակարդակի որ իրենք են՝ Սպիտակցի Հայկոն, որ ադրբեջանցու հետ մուղամ է քաշում, և ամբողջ «Youtube»–ը դրանով է լցված, Թաթան, որ արաբական «Անապատի արև» է երգում, որի անգամ բառերը հայերն չեն։ Բայց այդ մարդը վաստակավոր արտիստի կոչում ունի, և այլն, և այլն։ Ամենուր հայոց լեզվի հերն անիծող երգեր են։ Եթե մենք հասկանում ենք, որ գոյություն ունի լեզվամտածողություն, ապա պետք է հասկանանք, որ ապականելով լեզուն՝ ապականում ենք նաև մեր տեսակը։ Եվ նմանատիպ լիքը բաներ, երբ որ շատ–շատ վաստակավոր մարդիկ ոչ միայն վաստակավորի կոչում չունեն, այլև ընդհանրապես եթեր չեն մտնում։ Կամ կրթական ոլորտում վաստակ ունեցող մարդիկ կրթական ոչ մի որոշիչ դեր կամ լծակ չունեն, որպեսզի կրթական համակարգը տեղը դնեն։ Եվ այսպես շարունակ՝ բոլոր օղակներում։ Մեր տնտեսական համակարգն էլ չի նպաստում, որ մեր ժողվուրդը հավասար ապրի։ Եթե ռետինե լարը անընդհատ ձգում են, ապա այն մի օր կպոկվի։ Եթե մենք անընդահտ ձգում ենք այդ բևեռները՝ մեկը հարստացման, մյուսը՝ աղքատացման, մեկն օրվա հացի խնդիր ունի, իսկ մյուսը՝ 60 ջիպ ունի, մի օր այդ ամենը կպայթի։ Դրա վառ ապացույցն այսօր աֆրիկյան և մեձավորարևելյան երկներն են։ Սա դրսից տարվող քաղաքականություն է, իսկ մենք տգիտորեն դրան սատարում ենք։ Ես ավելի քան վստահ եմ, որ այդ երկրներում պայթյունները դրսից էին նախապատրաստված՝ նախօրոք. տուրք տվեցին, և եղավ այսպես։ Մեզ էլ կհասնի, եթե մենք ուշքի չգանք։ Նժդեհը մի տապանագիր ստեղծագործություն ունի՝ «Սթափվի՛ր»։ Դիմելով երիտասարդությանը՝ ասում է, որ պատմության մեջ կան ժամանակներ, երբ դաստիարակվողը դատապարտված է դաստիարակիչ լինելու իրեն դաստիարակողների համար, այսինք՝ երբեմն երիտասարդը պարտավոր է լինում դաստիարակել իր մեծերին, ծնողներին, երբ հասկանում է, որ նրանք ստրկամտության ճանապարհին են։ Եվ եթե դո՛ւ չես այն փրկարար սերունդը, որը պետք է փրկի Հայաստանը, ապա Հայաստանին մնում է մի հատիկ ճանպարհ՝ դեպի գերեզմանատուն տանող ճանապարհը։ Այսինքն՝ եթե մենք չսթափվենք, ապա վսատահորեն երկար ճանապարհ չունի անցնելու այս հանրապետությունը, և մեր պետականությունը հերթական անգամ դառնալու է ուղղակի պատմություն։
Գագիկ Գինոսյան.

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը