Կարծիք

24.01.2020 22:26


Մի քանի հարց, որոնք պետք է ուղղվեն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին

Մի քանի հարց, որոնք պետք է ուղղվեն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին

Վաղը տեղի է ունենալու ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի մամուլի ասուլիսը։ Այդ կապակցությամբ որոշել եմ օգնել մեր լրագրողներին և իրենց ուշադրությանն եմ ներկայացնում մի քանի հարց, որոնք կարծում եմ՝ պետք է իրեն ուղղվեն։ Եվ այսպես.

1. Ո՞ր պաշտոնյան է իրեն համոզել, որ Արդշինբանկի կողմից ներգրավված 300 միլիոն դոլարը կարելի է ներկայացնել որպես օտարերկրյա ներդրում։

2. Ի վերջո, Արթուր Վանեցյանը պլանավորո՞ւմ էր պետական հեղաշրջում, թե ոչ:

3. Արդյոք իր ընտանիքին պատկանող Հայկական Ժամանակ թերթում տպագրվող նյութերը արտացոլո՞ւմ են իր կարծիքը, և արդյոք որոշ հոդվածներ հենց նա է գրում:

4. Ինչո՞ւ չեն նշանակվում ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարները։

5. Արդյոք դուք անձնապե՞ս եք ղեկավարում ձեր ֆեյքերի ֆաբրիկաները, թե՞ այդ գործը իրականացնում է այլ անձ։

6. Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել ձեր ֆրակցիայի պատգամավորների հնարավոր արտահոսքի դեմ։

7. Արդյոք Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններից մեկը տրամադրե՞լ և տրամադրո՞ւմ է ձեզ աջակցություն թե՛ գումարային, և թե՛ իր աշխատակիցների միջոցով սոցիալական ցանցերում ձեր պաշտպանության գործը կատարելով։ Եթե այո, արդյոք իրենց բացատրե՞լ եք, որ դրա համար իրենք խստագույնս պատժվելու են։

Հ.Գ. Ընկերներ ջան, դուք էլ կպեք այս նախաձեռնությանը, հարցեր գրեք։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը