Կարծիք

24.01.2020 18:23


Արմեն Թավադյանն արդեն մեկ ամիս է, ինչ գտնվում է ապօրինի կալանքի տակ

Արմեն Թավադյանն արդեն մեկ ամիս է, ինչ գտնվում է ապօրինի կալանքի տակ

Փաշինյան Նիկոլը լավ չի ճանաչում Քոչարյանին շրջապատող մարդկանց և առավել ևս` Արմեն Թավադյանին:

Արմեն Թավադյանն արդեն մեկ ամիս է, ինչ գտնվում է ապօրինի կալանքի տակ:
Այլախոհներին ճնշելու, հալածելու, ստորացնելու մեթոդն է միայն, որով վարչապետի աթոռը զավթած Նիկոլ Փաշինյանը կարողանում է պահպանել իր բաղձալի իշխանությունը:

Օրենքը ըստ ճաշակի, ծեփոնի պես գործածելով` հեղափոխական առաջնորդը սեփական հանցանքները սվաղում ու ներկայացնում է որպես հերոսություն, իսկ իր ընդդիմախոսներին հանիրավի հետապնդում է և մեկուսացնում:

Վաղուց է հայտնի, որ Փաշինյանը սարսափում է Ռոբերտ Քոչարյանին ազատության մեջ տեսնելու հեռանկարից: Եվ մերթ ընդ մերթ հոգեհուզական նոպայի մեջ ընկնելով` նա փորձում է զրկել Քոչարյանին աջակցությունից` հերթով բանտարկելով նրա կողմնակիցներին:

Արմեն Թավադյանի «մեղքը» այն է, որ նա մի հեռուստաընկերության սեփականատեր է, որն ունի ընդդիմադիր մոտեցում եւ որ երկրորդ նախագահի մտերիմ ընկերն է: Հետևաբար, նիկոլական Հայաստանում նրա մասով օրենքը չի գործում, արդարադատությունը չի գործում, Սահմանադրությունը չի գործում: Կա մեկ մարդու կապրիզ, և բոլոր պետական կառույցները իրականացնում են այդ կապրիզը:

Միայն թե Փաշինյան Նիկոլը լավ չի ճանաչում Քոչարյանին շրջապատող մարդկանց և առավել ևս` Արմեն Թավադյանին: Օժտված լինելով հայի և արցախցու անկոտրում կամային հատկանիշներով, արդամտությամբ և ազնվությամբ` նույնիսկ ճաղերից այն կողմ պարոն Թավադյանը շատ ավելի հզոր է, քան բազմաթիվ մերօրյա չինովնիկներ իրենց հարմարավետ ու տաքուկ առանձնասենյակներում առոք-փառոք նստած: Կանցնի շատ քիչ ժամանակ, և նստելու տեղերը, իմ համոզմամբ, կփոխվեն` իսկական հանցագործները կճանապարհվեն բանտ, իսկ անմեղ մարդիկ կզբաղվեն իրենց բնականոն աշխատանքով:
Անի Կարապետյան Ազատություն Քաղբանտարկյալներին

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը