«Բանակ և հասարակություն». քննարկում «Սիվիլիթաս»–ում
Նոյեմբերի 25-ին «Սիվիլիթաս» հիմնադրամը «Բանակ և հասարակություն» թեմայով քննարկում էր կազմակերպել, որի բանախոսներն էին ՀՀ ՊՆ պաշտպանության քաղաքականության վարչության իրավաբանական բաժնի ղեկավարի տեղակալ ԱլեքսանդրԱվետիսյանը, իրավապաշտպան ԱրթուրՍաքունցը, «Իմպուլս» ռադիոկայանի ծրագրերի տնօրեն, նախկին զինվոր, 2010թ. զորացրված ԳարեգինԽումարյանը։ Քննարկմանը ներկա են եղել նաև պաշտպանության նախարարության այլ ներկայացուցիչներ, նախկին զինվորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք։ Քննարկումը վարել է «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան, լրագրող ԹաթուլՀակոբյանը։
Անդրադառնալով բանակում վերջերս տեղի ունեցած դեպքերին՝ Ա. Ավետիսյանը մասնավորապես նշել է, թե դրանք հրապարակային դարձնելու միտված քաղաքականություն ՀՀ ՊՆ-ն չի իրականացնելու, ուղղակի եղել են դեպքեր, որոնց վերաբերյալ եղել են համապատասխան հայտարարություններ։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը դժգոհել է տեղեկատվության ոչ լիարժեք ներկայացված լինելուց։ Նա նշել է, թե ամեն դեպք չէ, որ ՊՆ-ն ներկայացնում է, և մոտ 30 դեպքից ընդամենը 10-ի վերաբերյալ է, որ ՊՆ-ն հանդես է եկել որպես սկզբնաղբյուր։ Ինչ վերաբերում է բռնություններին և արժանապատվությունը նվաստացնող դեպքերին, ապա Ա. Սաքունցն ասել է, թե դրանք շատ ավելի շատ են, և տեղեկատվություն էլ շատ հաճախ չի տրամադրվում։
-Քանի դեռ համակարգը ոչ թե գաղտնի, այլ փակ է, կասկածներն ավելի շատ են լինելու։ ՊՆ-ն պետք է սահմանի իր գաղտնիության և փակ լինելու սահմանները,-ընդգծել է նա։
Գարեգին Խումարյանի կարծիքով՝ բանակում տեղի ունեցող սպանությունները բացառություններ են. իրականում բանակը շատ մեծ է, և տարբեր տեղերից եկած զինծառայողներն իրար հետ հաշտ են ապրում։
Բանախոսները համաձայնել են, որ հասարակությունում տիրող իրավիճակն իր արտացոլումն է գտնում բանակում, սակայն խնդիրները, ըստ Ա. Ավետիսյանի, ևս բնական երևույթ են. դրանք կան աշխարհի յուրաքանչյուր երկրի բանակում։
Ինչ վերաբերում է բանակում տեղի ունեցած առաջընթացին, Արթուր Սաքունցը նշել է, որ 1989թ., երբ չկար բանակ, սակայն կար ցանկություն, մարդիկ կամավոր գնում էին ծառայելու, իսկ այժմ կա կանոնավոր բանակ, սակայն չկա այնտեղ ընդգրկվելու ցանկություն։ Նա այն կարծիքին է, որ ինչպես մնացած բոլոր ոլորտներում, այնպես էլ բանակում բարեփոխումները ձևական բնույթ են կրում։
Նա նաև նշել է, թե բանակում, իհարկե, կան պրոֆեսիոնալ կադրեր, որոնք իսկապես մտահոգված են իրավիճակով, սակայն նրանք որոշումներ չեն ընդունում.
-Բանակում որոշումներ ընդունում են 2-3 հոգի՝ Խաչատուրովը, պաշտպանության նախարարը և գլխավոր հրամանատարը,-ասել է նա։
Նա նաև ասել է, որ բանակում առկա է կոռուպցիա, մեծ է հովանավորչության դերը և այլն։ Անդրադառնալով զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ աշխատանքից ազատված սպաներին ՝ նա նշել է, որ մտահոգություններ կան, թե նրանց նորից պաշտոնների են նշանակում։
Ինչ վերաբերում է «дедовщина» հասկացությանը, Ալ. Ավետիսյանն ասել է, թե հայկական բանակում դասական իմաստով«дедовщина» չկա։
Գ. Խումարյանը համաձայնել է այդ տեսակետին և նշել, որ իրականում այդ հարաբերութուններում մեծ դեր ունեն անձնակազմի գծով պատասխանատուները, ովքեր էլ հաճախ թերանում են իրենց աշխատանքում, և չունենալով հստակ կանոնակարգված հարաբերություններ ու վերահսկողություն՝ բանակն ինքն է ստեղծում իր կանոններն ու սկսում է շարժվել դրանցով։
«Բանակ և հասարակություն». քննարկում «Սիվիլիթաս»–ում
Նոյեմբերի 25-ին «Սիվիլիթաս» հիմնադրամը «Բանակ և հասարակություն» թեմայով քննարկում էր կազմակերպել, որի բանախոսներն էին ՀՀ ՊՆ պաշտպանության քաղաքականության վարչության իրավաբանական բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ավետիսյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Իմպուլս» ռադիոկայանի ծրագրերի տնօրեն, նախկին զինվոր, 2010թ. զորացրված Գարեգին Խումարյանը։ Քննարկմանը ներկա են եղել նաև պաշտպանության նախարարության այլ ներկայացուցիչներ, նախկին զինվորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք։ Քննարկումը վարել է «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը։
Անդրադառնալով բանակում վերջերս տեղի ունեցած դեպքերին՝ Ա. Ավետիսյանը մասնավորապես նշել է, թե դրանք հրապարակային դարձնելու միտված քաղաքականություն ՀՀ ՊՆ-ն չի իրականացնելու, ուղղակի եղել են դեպքեր, որոնց վերաբերյալ եղել են համապատասխան հայտարարություններ։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը դժգոհել է տեղեկատվության ոչ լիարժեք ներկայացված լինելուց։ Նա նշել է, թե ամեն դեպք չէ, որ ՊՆ-ն ներկայացնում է, և մոտ 30 դեպքից ընդամենը 10-ի վերաբերյալ է, որ ՊՆ-ն հանդես է եկել որպես սկզբնաղբյուր։ Ինչ վերաբերում է բռնություններին և արժանապատվությունը նվաստացնող դեպքերին, ապա Ա. Սաքունցն ասել է, թե դրանք շատ ավելի շատ են, և տեղեկատվություն էլ շատ հաճախ չի տրամադրվում։
-Քանի դեռ համակարգը ոչ թե գաղտնի, այլ փակ է, կասկածներն ավելի շատ են լինելու։ ՊՆ-ն պետք է սահմանի իր գաղտնիության և փակ լինելու սահմանները,-ընդգծել է նա։
Գարեգին Խումարյանի կարծիքով՝ բանակում տեղի ունեցող սպանությունները բացառություններ են. իրականում բանակը շատ մեծ է, և տարբեր տեղերից եկած զինծառայողներն իրար հետ հաշտ են ապրում։
Բանախոսները համաձայնել են, որ հասարակությունում տիրող իրավիճակն իր արտացոլումն է գտնում բանակում, սակայն խնդիրները, ըստ Ա. Ավետիսյանի, ևս բնական երևույթ են. դրանք կան աշխարհի յուրաքանչյուր երկրի բանակում։
Ինչ վերաբերում է բանակում տեղի ունեցած առաջընթացին, Արթուր Սաքունցը նշել է, որ 1989թ., երբ չկար բանակ, սակայն կար ցանկություն, մարդիկ կամավոր գնում էին ծառայելու, իսկ այժմ կա կանոնավոր բանակ, սակայն չկա այնտեղ ընդգրկվելու ցանկություն։ Նա այն կարծիքին է, որ ինչպես մնացած բոլոր ոլորտներում, այնպես էլ բանակում բարեփոխումները ձևական բնույթ են կրում։
Նա նաև նշել է, թե բանակում, իհարկե, կան պրոֆեսիոնալ կադրեր, որոնք իսկապես մտահոգված են իրավիճակով, սակայն նրանք որոշումներ չեն ընդունում.
-Բանակում որոշումներ ընդունում են 2-3 հոգի՝ Խաչատուրովը, պաշտպանության նախարարը և գլխավոր հրամանատարը,-ասել է նա։
Նա նաև ասել է, որ բանակում առկա է կոռուպցիա, մեծ է հովանավորչության դերը և այլն։ Անդրադառնալով զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ աշխատանքից ազատված սպաներին ՝ նա նշել է, որ մտահոգություններ կան, թե նրանց նորից պաշտոնների են նշանակում։
Ինչ վերաբերում է «дедовщина» հասկացությանը, Ալ. Ավետիսյանն ասել է, թե հայկական բանակում դասական իմաստով«дедовщина» չկա։
Գ. Խումարյանը համաձայնել է այդ տեսակետին և նշել, որ իրականում այդ հարաբերութուններում մեծ դեր ունեն անձնակազմի գծով պատասխանատուները, ովքեր էլ հաճախ թերանում են իրենց աշխատանքում, և չունենալով հստակ կանոնակարգված հարաբերություններ ու վերահսկողություն՝ բանակն ինքն է ստեղծում իր կանոններն ու սկսում է շարժվել դրանցով։
-Մեր բանակը լավն է, հավատացե՛ք,-եզրափակել է նա։
Արփի Բեգլարյան