Ինչ է պետք երջանիկ ապուշների հասարակություն լինելու համար
Նիկոլ Երանելիի և իր վկաների երազած երջանիկ ապուշների հասարակությունը դառնալու համար շատ բան պետք չէ։ Ընդամենը` հավատալ և հուսալ...
Հավատալ, որ Հայաստանի ամենալուրջ պրոբլեմներից մեկը զուգարանների խնդիրն է` կոտրած «ունիտազները» ոսկեջրածին մոտ թավշյա, ոչ բռնի զուգարանակոնքերով փոխարինելը։
Որ կովերը -30 աստիճանում իրենց ավելի լավ են զգում, ավելի շատ կաթ են տալիս, և իմաստ չունի միջոցներ վատնել խելացի կամ խելացիին մոտ անասնագոմերը տաքացնելու վրա։
Որ Աչաջրի կամ Մարալիկի ծննդատները չփակել` նույնն է թե ամեն «պադյեզդի» մոտ մի ծննդատուն պահել, անասնապահական հեղափոխություն անելու համար էլ միայն պատշաճ սպանդանոցների և ոչ թրքոտ կաթի մշակույթն է պակասում։
Որ տնտեսական հեղափոխությունը հենց այն է, երբ պարտքը փակելու համար պարտք ես վերցնում`մասնավոր բանկերի միջոցով եվրաբոնդեր թողարկելու ճանապարհով։ Կամ`տարեցտարի Ուրախ Ամանորի ծախսերը մի 200-300 միլիոն դրամով ավելացնում ես ու մեր Նյու-Վասյուկին ձեռաց դարձնում զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն։
Որ Նիկոլ Երանելին ընդհանրապես ինչ ասում է` ճիշտ է ասում, ինչ անում է` երիցս ճիշտ է անում։ Եվ այսքանից հետո` հուսալ, որ ամեն ինչ լավ է լինելու, այլ տարբերակ չկա...
Ինչ է պետք երջանիկ ապուշների հասարակություն լինելու համար
Նիկոլ Երանելիի և իր վկաների երազած երջանիկ ապուշների հասարակությունը դառնալու համար շատ բան պետք չէ։ Ընդամենը` հավատալ և հուսալ...
Հավատալ, որ Հայաստանի ամենալուրջ պրոբլեմներից մեկը զուգարանների խնդիրն է` կոտրած «ունիտազները» ոսկեջրածին մոտ թավշյա, ոչ բռնի զուգարանակոնքերով փոխարինելը։
Որ կովերը -30 աստիճանում իրենց ավելի լավ են զգում, ավելի շատ կաթ են տալիս, և իմաստ չունի միջոցներ վատնել խելացի կամ խելացիին մոտ անասնագոմերը տաքացնելու վրա։
Որ Աչաջրի կամ Մարալիկի ծննդատները չփակել` նույնն է թե ամեն «պադյեզդի» մոտ մի ծննդատուն պահել, անասնապահական հեղափոխություն անելու համար էլ միայն պատշաճ սպանդանոցների և ոչ թրքոտ կաթի մշակույթն է պակասում։
Որ տնտեսական հեղափոխությունը հենց այն է, երբ պարտքը փակելու համար պարտք ես վերցնում`մասնավոր բանկերի միջոցով եվրաբոնդեր թողարկելու ճանապարհով։ Կամ`տարեցտարի Ուրախ Ամանորի ծախսերը մի 200-300 միլիոն դրամով ավելացնում ես ու մեր Նյու-Վասյուկին ձեռաց դարձնում զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն։
Որ Նիկոլ Երանելին ընդհանրապես ինչ ասում է` ճիշտ է ասում, ինչ անում է` երիցս ճիշտ է անում։
Եվ այսքանից հետո` հուսալ, որ ամեն ինչ լավ է լինելու, այլ տարբերակ չկա...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից