Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղաժամկետ պայմանական ազատ է արձակվել
Վերաքննիչ դատարանը բավարարել է ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին ազատ արձակելու պաշտպանների բողոքը: Դատարանի որոշմամբ հունվարի 24-ին ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղաժամկետ պայմանական ազատ է արձակվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Աշոտ ՄանուկյանիպաշտպանՆարեկ Ալոյանը: «Այո, Վերաքննիչ դատարանը բավարարեց մեր բողոքը, բեկանվեց նրան պայմանական վաղաժամկետ ազատ չարձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը»,- նշեց Ալոյանը:
Մանուկյանն անազատության մեջ եղել է 24 տարի: Նա դատապարտվել է երեք զինծառայողի սպանության համար: Նրան սկզբում դատապարտել էին գնդակահարության, ապա երկրում մահապատժի վերացումից հետո արդեն՝ ցմահ ազատազրկման:
2019 թվականին ազատ է արձակվել ևս երկու ցմահ դատապարտյալ՝ Վահագն Մարուքյանը՝ հիվանդության և պատժի կրման անհամատեղելիության հիմքով, իսկ Կարեն Օգանեսյանը՝ պատշաճ, դրական վարքագծի արդյունքում:
Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղաժամկետ պայմանական ազատ է արձակվել
Վերաքննիչ դատարանը բավարարել է ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին ազատ արձակելու պաշտպանների բողոքը: Դատարանի որոշմամբ հունվարի 24-ին ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղաժամկետ պայմանական ազատ է արձակվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Աշոտ Մանուկյանի պաշտպան Նարեկ Ալոյանը: «Այո, Վերաքննիչ դատարանը բավարարեց մեր բողոքը, բեկանվեց նրան պայմանական վաղաժամկետ ազատ չարձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը»,- նշեց Ալոյանը:
2019 թվականին ազատ է արձակվել ևս երկու ցմահ դատապարտյալ՝ Վահագն Մարուքյանը՝ հիվանդության և պատժի կրման անհամատեղելիության հիմքով, իսկ Կարեն Օգանեսյանը՝ պատշաճ, դրական վարքագծի արդյունքում: