Ակնհայտ են Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը և ռեպրեսիվ մեթոդները. Միհրան Պողոսյան (տեսանյութ)
Ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ այս քրեական գործի շրջանակներում։ Ակնհայտ է՝ քաղաքական հետապնդման և տարբեր ռեպրեսիվ մեթոդների կիրառման հետ կապված։ Լրագրողների հետ զրույցում ասաց քիչ առաջ ասաց Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Միհրան Պողոսյանը։
Վերջինս նկատեց՝ նույնիսկ ընթերականերն էին նշում, որ սա քաղաքական գործ է և չեն ուզում հետագայում 10 տարի տարբեր քննչական մարմիններում տարբեր հարցերի պատասխանել.
«Ակնհայտությունը գալիս էր հենց նրանից, որ քննիչը հասարակ մի խուզարկություն սկսում և իրականացնում է խախտումներով, մասնավորապես խուզարկության որոշումը դեռևս իմ և պարոն Թովմասյանի կողմից ծանոթացած չլինելու պարագայում, ինչը քննիչի առաջնային պարտականությունն է, քննիչը հայտարարեց՝ շարունակում է խուզարկության կատարումը։ Ներկա էին ոստիկանության աշխատակիցներ, որոնք որևէ փաստաթուղթ չներկայացրեցին, թե ինչ իրավունք ունեին կոնկրետ իրենք թույլտվությունն իրականացնելու, քանի որ դատարանը համապատասխան թույլտվությունը տվել էր որոշակի խումբ անձանց, այլ ոչ թե պատահական ոստիկանի։ Քննիչը տվյալ փաստաթղթերը մեզ չներկայացրեց և սկսեց մեր գնահատմամբ իր անօրինական գործողությունները»,-նշեց Միհրան Պողոսյանը։
Հրայր Թովմասյանի պաշտպանական խումբը միջնորդել էր, որպեսզի խուզարկության գործընթացը տեսաձայնագրվի, սակայն միջնորդությունը մերժվել է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Միհրան Պողոսյանը։
«Քննիչը հայեցողական որոշմամբ բանավոր կարգով մերժել է տվյալ միջնորդությունը, քանի որ ակնհայտ է, որ անօրինականություն է կատարվում, սակայնն իր նախընտրությամբ ևս մեկ անգամ խախտելով Հրայր Թովմասյանի անձնական կյանքի գաղտնիությունը, իր նախընտրությամբ լուսանկարներ էր կատարում բնակարանում»,-նշեց Միհրան Պողոսյանը։
Անդրադառնալով ՀՔԾ-ի հայտարարությանն այն մասին, որ քննիչի կողմից խուզարկությանը մասնակցող անձանց, այդ թվում` պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ծանոթանալ որոշմանը, Միհրան Պողոսյանն ասաց. «ՀՔԾ-ն լավ կլինի պաշտոնական հաղորդագորթւունների պարագայում, բավարարեր մեր միջնորդությունը տեսաձայնագրելու և այդ ժամանակ իրականությունն ակնհայտ կլիներ, որ քննիչը չի ծանոթացրել որոշմանը։ Որոշումն ամբողջությամբ որևէ պարագայում չի ընթերցվել։ Քննիչն իր նախընտրած արտահայտություններն է արտաբերել, չգիտեմ որոշումից, թե ոչ և ցանկանում էի հավաստիանալ քննիչի ընթերցածն իրականությանը համապատասխանում է, թե ոչ, որոշակի ժամանակահատված հետո քննիչը որոշումը վերցրեց և արգելեց»,-ասաց Միհրան Պողոսյանը՝ ընդգծելով, որ որոշմանը ծանոթանալը դա և՛ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, և՛ իրավաբանական պրակտիկայում անձի նախընտրելի եղանակով որոշման ծանոթացումն է։ Պաշտպանի գնահատմամբ, եթե այս գործի շրջանակներում նման գործողությունն արգելվում է, ապա դա խոսում է խտրական վերաբերմունքի մասին։
«Փաստինֆո»-ի թղթակցի հարցին՝ ի՞նչ են փնտրում քննիչները Հրայր Թովմասյանի բնակարանում, Միհրան Պողոսյանն ասաց՝ չգիտի. «Իմ գնահատմամբ նրանք փնտրում են աղաղակող ինչ-որ բան, որ հանրությանը կարողանան մատուցել այս գործընթացի իրական լինելը»,-հավելեց պաշտպանը։

Աղբյուր` Փաստինֆո