Կարծիք

24.01.2020 12:40


Ո՞վ կբացատրի Նիկոլին, որ պատանդ վերցրած զինված մարդու հետ ՉՊԵՏՔ է բանակցի երկրի գլխավոր ոստիկանապետը

Ո՞վ կբացատրի Նիկոլին, որ պատանդ վերցրած զինված մարդու հետ ՉՊԵՏՔ է բանակցի երկրի գլխավոր ոստիկանապետը

Ո՞վ կբացատրի Նիկոլին, որ պատանդ վերցրած զինված մարդու հետ ՉՊԵՏՔ է բանակցի երկրի գլխավոր ոստիկանապետը։ Ու ոչ էլ ԱԱԾ պետը։ Որ դա շատ վատ որոշում է։ Որ դա խոսում է ոստիկանության համակարգում կադրային լրջագույն խնդիրների մասին։

Ո՞վ կհիշեցնի այս մարդուն Վալերի Օսիպյանի սխալը 2016 թվականի հուլիսին, որի պատճառով շաբաթից ավելի պատանդ էր ՊՊԾ գունդը գրաված ահաբեկիչների մոտ։

Ո՞վ կբացատրի, որ ոստիկանությունը պետք է ունենա մասնագետներ, որոնք հատուկ պատրաստություն են անցնում պատանդներին ազատելու բանակցություն վարելու համար (այո՛, այդպիսի առանձին մասնագիտություն կա. hostage/crisis negotiator)։

Շատ լավ է, որ ամեն ինչ ավարտվեց առանց զոհերի, բայց կլինի՞ մի օր գա, որ չլինենք հայտնի անեկդոտի պես, երբ Աստված ասում է. «Այս հայերն էլի հույսն ինձ վրա են դրել»։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը