Քաղաքական

24.01.2020 12:35


Սա հերթական օպերացիան է՝ ճնշելու Հրայր Թովմասյանի ընտանիքին․ Արսեն Բաբայան (տեսանյութ)

Սա հերթական օպերացիան է՝ ճնշելու Հրայր Թովմասյանի ընտանիքին․ Արսեն Բաբայան (տեսանյութ)

«Սա հերթական օպերացիան է՝ ճնշելու Հրայր Թովմասյանի ընտանիքին։ Առավոտ շուտ մտնում են բնակարան, որտեղ կա ընտանիք, երեխաներ և իրականացնում են խուզարկություն։ Խուզարկություններն այնպիսի քրեական գործի շրջանակներում են, որը վաղուց է եղել և հայտնի է բոլորին։ Էս դեպքում զուտ քրեադատավարության առումով խուզարկութունն էլ իմաստ չունի»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Բաբայան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության նախագահ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկությանը։

Նշենք, որ հունվարի 24-ի առավոտյան ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում։ «Եթե ՍԴ նախագահի՝ անձեռնմխելի անձի նկատմամբ իրականացնում են հետապնդումներ, սա օրենքի խախտում է»,-ասաց Արսեն Բաբայանը։

«Իրավապահ մարմինները մտածում են, որ «Ժողովուրդ օրարթերթի լրագրողի զանգերը կարելի է լսել կամ վերծանել, իրավապահ մարմին կոչված ՀՔԾ-ն մտածում է, որ կարելի է ինձ ձերբակալել և այլ ապօրինություններ թույլ տալ։ Սա մարդկանց ցույց տալու ձև է, թե տեսեք՝ աշխատում ենք»,-հավելեց նա։

Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը