Կարծիք

24.01.2020 12:18


ՍԴ-ն՝ ի դեմս Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է ձեր կոկորդում

ՍԴ-ն՝ ի դեմս Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է ձեր կոկորդում

«Իրավական» պետության կառուցման ճանապարհին!

Սահմանադրական դատարանի նախագահի բնակարանում իրականացվող խուզարկությունը իրականացվում է այն նույն քրեական գործով, որի շրջանակներում Հրայր Թովմասյանը դեռևս անցած տարվա դեկտեմբերի 27-ին ներգրավվել է որպես մեղադրյալ։

Խուզարկությունն իր էությամբ և նպատակով անհետաձգելի քննչական գործողություն է, որի իրականացման դատավարական կարգը հստակ նախատեսված է Քրեական դատավարության օրենսգրքով։

Տարրական իրավական պատկերացումներ ունեցող ցանկացած անձ գիտակցում է, որ անձին մեղադրյալ ներգրավվելուց օրվանից մեկ ամիս անց նրա բնակարանում իրականացվող խուզարկությունը չի հետապնդում իրավաչափ նպատակներ և ռեպրեսիվ ուժի կիրառում է անձի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։

Ակնհայտ է՝ Հրայր Թովմասյանին նկատմամբ ցանկացած, անգամ տրամաբանության հետ աղերս չունեցող եւ իրավապես հիմնազուրկ հետապնդում, ռեպրեսիա եւկամ վերջինիս բարի համբավն արատավորող մանիպուլյատիվ տեղեկատվություն կամ գործողություն իշխող ուժի օրակարգում է։

Օրվա իշխանությունը չի հաշտվում անկառավարելի եւ անկոտրում սահմանադրական մարմնի առկայությամբ, առավել ես՝ չի հանդուրժում Հրայր Թովմասյանի պետականամետ եւ արդար կերպարը, ով Սահմանադրական դատարանի իր գործընկերների հետ համատեղ, այս ողջ ընթացքում, իրավապահ մարմինների խոշորացույցի տակ ապրելով՝ դիմագրավեցին մի շարք ճնշումների եւ ռեպրեսիաների։

Հ. Գ. Հասկանալի է, որ Սահմանադրական դատարանը՝ ի դեմս Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է ձեր կոկորդում. դադարեցրե՛ք այն կուլ տալու փորձերը՝ կարող եք խեղդվել։

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը