Անօրինական որդեգրման գործերով քննությունը մտել է փակուղի, փորձում են ապացույցներ գտնել. գործի փլվելը կնշանակի՝ հերթական չապացուցվող հայտարարությունն է արել Փաշինյանը. «Հրապարակ»
«Մեր տեղեկություններով՝ անօրինական որդեգրման գործերով քննությունը մտել է փակուղի՝ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվում։ Սակայն, քանի որ կառավարության նիստում անձամբ վարչապետն է խոսել այդ մասին, գործի փլվելը կնշանակի, որ հերթական չապացուցվող հայտարարությունն է արել Փաշինյանը։
Ընդ որում, այս գործը հարուցելու մոտիվներից մեկը եղել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ձեռք բերելը։ Գործող իշխանությունը մտածել է՝ քանի որ որդեգրողների մեծ մասն Իտալիայից է, ուրեմն հնարավոր է, որ դերակատարում է ունեցել Վատիկանում ՀՀ նախկին դեսպանը, և հանձնարարություն է տրվել ամեն գնով ձեռք բերել ապացույցներ նրա մեղսակցության մասին, սակայն ԱԱԾ-ն փաստեր գտնել չի կարողանում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: