Քաղաքական

24.01.2020 10:55


Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն կատարելու թույլտվությունը տվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը

Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն կատարելու թույլտվությունը տվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու միջնորդությունը բավարարել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ Գաբրիելյանը նույն դատավորն է, որը կալանավորել էր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին:

«Փաստինֆո»-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին ՀՔԾ քննիչները շարունակում են խուզարկություն կատարել ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տանը: Սպասվում է, որ փաստաբանները ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ:

ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ընդ որում՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։

Պաշտպանական կողմը հայտարարել է, որ խախտվել է Հրայր Թովմասյանի գործառութային անձեռնմխելությունը ու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի որոշման դեմ բողոք ներկայացրել դատարան: Այն մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին։

Այս խորագրի վերջին նյութերը