Լրահոս

24.01.2020 10:47


Գագիկ Ջհանգիրյանի փեսան պաշտոն կստանա․ «Իրավունք»

Գագիկ Ջհանգիրյանի փեսան պաշտոն կստանա․ «Իրավունք»

«Մեր հավաստի տեղեկություններով՝ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ Անրի Վարդանյանը, կնշանակվի Երևան քաղաքի քննչական կոմիտեի քննչական վարչության պետ: Մեր աղբյուրի պնդմամբ՝ վերջինս արդեն փաստացի նշանակվել է:

Նշենք, որ Ա. Վարդանյանը Զվարթնոցի մաքսատան պետն է:

Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարվա վերջին պարոն Ջհանգիրյանը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2008 թվականի փետրվարի 23-ի երկու հրամանները:

Պահանջը վերաբերում է Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հանրապետության նախագահի հրամանագրերին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը