Երևանում 62–ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղում մահացել է
Երեկ՝ հունվարի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Բագրատունյաց 26 շենքի դիմաց Lexus RX350 մակնիշի 13 ԼX 013 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 62-ամյա Միքայել Սարգսյանը վրաերթի է ենթարկել հետիոտն, 81-ամյա Քնարիկ Ասլանյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության: Պարզվեց, որ նա եղել է սթափ:
Վարորդի ինքնազգացողությունը վատացել է և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։