Քաղաքական

24.01.2020 10:43


Սպանդանոցների պատճառով ծագած խնդիրը վկայում է, որ հպարտ հայերն արդեն պոպուլիզմով կերակրվելուն դեմ են․ «Իրատես»

Սպանդանոցների պատճառով ծագած խնդիրը վկայում է, որ հպարտ հայերն արդեն պոպուլիզմով կերակրվելուն դեմ են․ «Իրատես»

«Քա­նի օր է՝ ա­կանջ­նե­րումս Հրանտ Մաթևո­սյա­նի ու Հեն­րիկ Մա­լյա­նի հան­ճա­րով բո­լո­րիս տան ան­դա­մը դար­ձած «Մենք ենք, մեր սա­րե­րի» հո­վիվ­նե­րի ձայնն է: Հոր­դոր-խնդ­րանք բո­լոր հե­ռուս­տաա­լիք­նե­րին՝ պայ­մա­նա­վոր­վեք ու օ­րը մի քա­նի ան­գամ հա­մա­ժա­մա­նա­կյա ցու­ցադ­րեք ֆիլ­մը, միևնույն է, ա­մեն ինչ այդ ֆիլ­մով ու ֆիլ­մում աս­ված է՝ լու­րե­րով ո­չինչ չեք ա­վե­լաց­նում:

Ի՞նչ է ե­ղել: 2020-ի հուն­վա­րի 15-ից ու­ժի մեջ է մտել կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շու­մը, որ Հա­յաս­տա­նի ամ­բողջ տա­րած­քում վա­ճառ­վող մի­սը պետք է ու­նե­նա սպան­դա­նո­ցում մորթ­ված լի­նե­լը հա­վաս­տող փաս­տա­թուղթ: Հրա­շա­լի ու ճիշտ ո­րո­շում, անհ­րա­ժեշտ ու ի­մաս­տա­վոր­ված: Բայց՝ ո­րո­շում, որ կրկ­նում է պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի 2018-ի հու­նի­սից սկս­ված սխալ­նե­րը.

1. իշ­խա­նու­թյա­նը եր­կար հա­ջող­վում էր կեղծ օ­րա­կար­գե­րով մարդ­կանց ու­շադ­րու­թյու­նը շե­ղել քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան խն­դիր­նե­րից՝ պար­բե­րա­բար աս­պա­րեզ նե­տե­լով սկան­դալ­ներ՝ ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րի, դա­տա­վա­րու­թյուն­նե­րի, բա­ցա­հայ­տում­նե­րի տես­քով: Ռե­սուր­սը սպառ­ված է: Ակն­հայտ է, որ ժա­մա­նա­կը վատն­վեց. օ­րենս­դիր ու գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան լծակ­նե­րը չօգ­տա­գործ­վե­ցին հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի, տն­տե­սու­թյան դի­վեր­սի­ֆի­կաց­ման հա­մար, ըն­դա­մե­նը աս­պա­րեզ նետ­վեց տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան կար­գա­խո­սը, որ ՀԴՄ տպե­լու ու պա­հան­ջե­լու մա­կար­դա­կից ա­ռաջ չգ­նաց:

2. Կա­ռա­վա­րու­թյու­նը՝ վար­չա­պե­տի գլ­խա­վո­րու­թյամբ չու­նի եր­կի­րը կա­ռա­վա­րե­լու հա­յե­ցա­կարգ ու պատ­կե­րա­ցում, ըն­դուն­վում են իմ­պուլ­սիվ կամ ի­րա­դար­ձա­յին ո­րո­շում­ներ: Որևէ ո­լոր­տում բա­րե­փո­խում­նե­րի ծրագ­րի բա­ցա­կա­յու­թյու­նը կյանքն է ա­մեն օր ա­պա­ցու­ցում: Կա­ռա­վա­րու­թյունն աշ­խա­տում է թղ­թի, ոչ թե խնդ­րի հետ, չեն ստեղծ­վում խն­դիր­նե­րի լուծ­ման մե­խա­նիզմ­ներ՝ ազ­դա­րար­վում է նպա­տա­կը ու հրա­ման տր­վում ի­րա­կա­նաց­նել:

3. Ի սկզ­բա­նե ակն­հայտ էր, որ կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քը սխալ է, հա­մար­ժեք չէ խն­դիր­նե­րի լուծ­մա­նը: Տար­բեր ո­լորտ­նե­րի ար­հես­տա­կան միա­ցում­նե­րի պատ­ճա­ռով ստեղծ­վել է ան­կա­ռա­վա­րե­լիու­թյան մթ­նո­լորտ: Փոր­ձա­ռու մաս­նա­գետ­նե­րից իբրև «նա­խորդ հան­ցա­վոր ռե­ժի­մի» ա­տա­վիզմ հրա­ժար­վե­լը, սե­փա­կան «քայ­լած­նե­րին» ու ու­ղե­կից­նե­րին պե­տա­կան կա­ռա­վա­րու­մը վս­տա­հե­լը մե­ծա­գույն ռիսկ էր, որ չգի­տակց­վեց ու չի ըն­կալ­վում: Ա­մեն ինչ փո­խե­լու մտասևե­ռու­մը կա­րող էր ար­դյունք տալ, ե­թե սկս­վեր նպա­տա­կի ո­րո­շար­կու­մից, ռե­սուրս­նե­րի գույ­քագ­րու­մից ու խնդ­րի լուծ­ման մե­խա­նիզմ­նե­րի ստեղ­ծու­մից հե­տո միայն ո­րո­շում­ներ ըն­դու­նե­լուց:

4. Կոնկ­րետ այս դեպ­քում՝ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան միա­ցու­մը բնա­պահ­պա­նու­թյա­նը, ի­րա­կա­նում՝ փա­կու­մը, հան­գեց­րեց ա­նաս­նա­պա­հու­թյան ո­լոր­տում ստեղծ­ված ճգ­նա­ժա­մին: Եվ ոչ միայն սպան­դա­նոց­նե­րի հար­ցով:

5. Մի շա­բա­թից ա­վե­լի բո­ղո­քի ակ­ցիա­նե­րին չար­ձա­գան­քե­լը վկա­յում է, որ կա­ռա­վա­րու­թյու­նը չու­ներ հո­դա­բաշխ լու­ծում՝ գե­րա­դաս­վեց ցու­ցա­րար­նե­րին հե­ռաց­նել մայ­րա­քա­ղա­քից: Օ­րի­նա­չափ է դառ­նում, որ որևէ հար­ցի լու­ծում չու­նե­ցող իշ­խա­նու­թյու­նը շատ ա­րագ իր և ըն­դվ­զող ժո­ղովր­դի ա­րան­քում կանգ­նեց­նում է ոս­տի­կա­նա­կան շղ­թան:

6. Սպան­դա­նոց­նե­րի պատ­ճա­ռով ծա­գած պատ­մու­թյու­նը վկա­յում է՝ երկ­րում ի­րա­վի­ճակ է փոխ­վել՝ հպարտ հա­յե­րն այլևս պո­պու­լիզ­մով կե­րակր­վե­լուն դեմ են ու կոնկ­րետ քայ­լեր են ու­զում կա­ռա­վա­րու­թյու­նից՝ պատ­րաստ են կա­ռա­վա­րու­թյան դեմ պայ­քա­րել այն քայ­լե­րով, ո­րով ի­րենք իշ­խա­նու­թյան են բե­րել ՔՊ-ին: Ա­նօ­րի­նա­կա­նը օ­րի­նա­կան դարձ­նե­լու օ­րի­նա­կը տվել է վար­չա­պե­տը, ու հի­մա ՀՀ շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րը հարց լու­ծե­լու միակ ելք են տես­նում ամ­բողջ երկ­րում միջ­պե­տա­կան ճա­նա­պարհ­նե­րը փա­կե­լը, երբ բա­րե­հա­ջող վտար­վե­ցին մայ­րա­քա­ղա­քից:

7. Հա­մա­րյա մեկ շա­բաթ լռում էր վար­չա­պե­տը՝ կար­ծես ինքն էր Դա­վո­սում: Լռում էին մյուս պաշ­տո­նյա­նե­րը, ար­ձա­գան­քում էր… սնն­դամ­թեր­քի անվ­տան­գու­թյան տես­չա­կան մարմ­նի ղե­կա­վա­րի խոր­հր­դա­կան Ար­թուր Շատ­վո­րյա­նը, որ սադ­րի՝ հայ­տա­րա­րե­լով՝ բո­ղոքն ուղ­ղորդ­ված է, ցույ­ցե­րում ա­նաս­նա­պահ գյու­ղա­ցի­ներ չկան, «Գու­մի» շու­կա­յի, Խո­րե­նա­ցու վա­ճա­ռա­կե­տե­րի տե­րե­րի մա­տա­կա­րար­ներն են:

Ա­մեն ինչ կա­րող էր այլ ըն­թացք ու­նե­նալ, ե­թե ո­րո­շումն ըն­դուն­վե­լուց հե­տո գո­նե կես տա­րի ժա­մա­նակ տր­վեր տե­ղե­րում ներ­կա­յաց­վե­լու, ե­թե գյու­ղե­րում կա­ռուց­վեին սպան­դա­նոց­ներ՝ ամ­բողջ հան­րա­պե­տու­թյու­նում 39 սպան­դա­նո­ցը շատ քիչ է, ե­թե գյու­ղե­րում լի­նեին բա­վա­րար թվով ա­նաս­նա­բույժ­ներ, ե­թե ստեղծ­վեր նոր ծա­ռա­յու­թյուն, որ ա­նաս­նա­պա­հից իր գո­մից գնում է ա­նա­սուն­նե­րին, հասց­նում սպան­դա­նոց, սպան­դա­նո­ցից՝ վա­ճա­ռա­կե­տեր: Այս բո­լոր հար­ցե­րը լու­ծե­լու հա­մար պետք էր ժա­մա­նակ+պե­տու­թյան ա­ջակ­ցու­թյուն+հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն ա­նաս­նա­պահ­նե­րի հետ՝ ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման գնե­րի հար­ցում պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մար: Ու հի­մա ճիշտ են ա­նաս­նա­պահ­նե­րը, որ հա­կա­դար­ձում են պե­տու­թյա­նը կո­ռուպ­ցիա տա­րա­ծե­լու՝ սպան­դա­նո­ցա­յին մո­նո­պո­լիա ստեղ­ծե­լու ու մե­ղադ­րում են ի­րենց խա­բե­լու մեջ:

Շատ հիմ­նա­վոր­ված է, որ բո­ղոք­նե­րը մեկ շա­բա­թից հե­տո, ո­րի ըն­թաց­քում ոչ ոք դեմ չէր սպան­դա­նոց­նե­րին, ըն­դա­մե­նը ու­զում էին պայ­ման­ներ, ցու­ցա­րար­նե­րը՝ չլս­ված ու չըն­կալ­ված մնա­լով՝ փո­խե­ցին պա­հան­ջը ու հայ­տա­րա­րե­ցին, որ սպան­դա­նոց­ներ չպի­տի լի­նեն: Սա, ի­հար­կե, սխալ է, բայց պե­տու­թյան ան­գոր­ծու­նա­կու­թյան հետևանք: Ա­նաս­նա­պահ­ներն ու մսա­վա­ճառ­նե­րը թվե­րով են հիմ­նա­վո­րում ի­րենց դժ­գո­հու­թյու­նը՝ բնա­կա­վայ­րե­րից սպան­դա­նոց­նե­րի հե­ռա­վո­րու­թյու­նը, մա­տուց­ված ծա­ռա­յու­թյուն­նե­րի բարձր գինն ու հըն­թացս ա­ռա­ջա­ցող խն­դիր­նե­րին ան­պատ­րաստ լի­նե­լը: Նրանք պն­դում են, որ սպան­դա­նո­ցա­յին մոր­թը պար­տա­դիր դարձ­նե­լով ի­րենց զր­կում են ե­կամ­տից: Ու ի­րա­վունք ու­նեն հայ­տա­րա­րե­լու. «Ինչ­պես վար­չա­պե­տը ճա­նա­պարհ փա­կե­լով հաղ­թեց, այն­պես էլ կհաղ­թի ա­նաս­նա­պահ ժո­ղո­վուր­դը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը